Araratnews.am-ը գրում է․

85

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37891 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4375 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 829 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 231 տղա և 218 աղջիկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել