Newmag.am-ը գրում է․
Աբրահամ Իպջյանը ծնվել է Հալեպում: Նախնիները ապրել են Թուրքիայի հարավում: Նրա չորս տարին չլրացած՝ ընտանիքը տեղափոխվում է Լիբանան: Հետո, դարձյալ չորս տարի անց՝ հոր մահից հետո, և Լիբանանում տիրրող ներքաղաքական լարումի պատճառով, Ռուսսոյի ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա:
«Մայրս մենակ չէր կարող մեծացնել երեխաներին՝ չնայած ես էի ու եղբայրս… Իսկ ֆրանսիայում հաստատվելը դժվար չէր, քանի որ հայրս մոտ երկու տասնամյակ ծառայել էր ֆրանսիական բանակում», մտաբերում է Ռուսսոն:
Ֆրանսիայից էլ՝ դարձյալ Սիրիա: 96-ին Ռուսսոն Կիպրոսից տեղափոխվում է Ռուսաստան և արդեն՝ որպես երգիչ: Նա սկսում է երգել «Պրագա» ռեստորանում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա պրոդյուսերի՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ: Եվ բարի գալուստ ռուսական շոու-բիզնես…
– Երաժշտական կարիերաս սկսել եմ վաղ մանկուց: Յոթ տարեկանում երգել եմ Լիբանանի ճեմարանի երգչախմբում, հոգևոր երգեր էի կատարում: Մի մրցույթի ժամանակ իրանական մի հայտնի երգչուհի ինձ խորհուրդ տվեց լուրջ զբաղվել իմ վոկալով, ինքն էլ ինձ օպերային երգեցողության դասեր տվեց: Իմ երգեցողական տաղանդը նկատելի էր դեռ մանկուց, եթե մարդ տաղանդ ունի, այն արտահայտվում է: Իսկ ինչ խիստ արտահայտված է ու ընդգծված, հնարավոր չէ թաքցնել:
- Ի՞նչն եք համարում կարևոր, որ վաղ տարիքից մնացել է Ձեր մեջ, չի փոխվել հասունացման հետ:
– Կյանքում ամենակարևորը միայն այն չէ, որ ծնվել ենք ու ապրում ենք, կարևոր է նաև, թե ինչպե՞ս ենք ապրում, ի՞նչ ուղի ենք ընտրել: Կարևորը նաև մեր ընտրած մասնագիտությունն է. այն պետք է հաճույք ու բավականություն պատճառի: Եթե սիրահարված չես գործիդ ու մասնագիտությանդ, շատ դժվար է ապրել ու ստեղծագործել: Այլ հարց է, թե ինչպե՞ս ենք ապրում, ընդհանրապես գո՞հ ենք կյանքից, թե՞ ոչ:
- Իսկ Դուք գո՞հ եք:
– Այո՛: Ծնողներիցս, ընտանիքիցս ու կյանքից ընդհանրապես գոհ եմ, շատ: Վստահ եմ, որ գոհունակությունս լինելու է հարատև: Ես ինձ լավ գիտեմ: Սկզբունքս է՝ երբեք չափսոսալ, չչարանալ… Գուցե տաքարյուն եմ, ամեն ինչ արագ եմ պլանավորում, արագ էլ կատարում: Չեմ սիրում, որ մարդիկ դանդաղկոտ են, խոսքերը բերանում ծամծմում են: Տաքարյուն եմ, ակտիվ ու համբերատար… Համբերատարությունը հաղթանակի նշան է:
- Երգչի համար հաղթանակը շատ բեմերում լինե՞լն է:
– 1989-ից հյուրախաղերով եղել եմ աշխարհի տարբեր երկրներում. Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Հորդանան, Քուվեյթ…
- Ռուսաստանո՞ւմ ինչպես հայտվեցիք:
– Մոսկվա եկա Աշոտ Մկրտչյանի հրավերով: Ինչ հետաքրքիր է, չէ՞, 1996-ին նա ինձ ուղեկցեց Ռուսաստան, 2006-ին Ռուսաստանից բերեց Հայաստան, երկու դեպքում էլ միայն Աշոտն էր ինձ հետ, մարդ, որին պարտական եմ ընդմիշտ: Ինձ ոչինչ պետք չէ, բացի բարոյական աջակցությունից և ընկերական ջերմ հարաբերություններից: Անկեղծ եմ ասում, ունեմ ամեն ինչ և ոչնչի կարիք չունեմ: Փառք Աստծո… Միակ բանը, որի համար միշտ կպայքարեմ, լավ ընկերներով շրջապատված լինելն է, ես դրա կարիքը միշտ եմ զգում:
- Ռուսաստանում ի՞նչն էր հետաքրքիր:
– Ամբողջ աշխարհը շարժվում է ու ապրում է ժամայցույցի սլաքի ուղղությամբ, իսկ Ռուսաստանում` հակառակը: Այնտեղ ամեն ինչ այլ է: Ես այդ մասին ոչինչ չգիտեի, եկա, տեսա, զարմացա ու մնացի:

- Ի՞նչն էր ամենադժվարը` լեզուն չիմանա՞լը, վստահություն նվաճե՞լը, թե՞ շոու-բիգնես մխրճվելը:
– Կարիերաս Ռուսաստանում սկսեցի դանդաղ ու դժվար: Պատկերացրեք մարդու, որն ընդհանրապես չգիտի ռուսերեն, այդ հսկայական երկրում չունի որևէ ծանոթ: Ինձ հրավիրող անձնավորությունն էլ այդ ընթացքում երկրում չէր: Մի քանիսն օգնեցին, մի քանիսն էլ օգտագործեցին… Բայց ոչինչ: Կարևորը՝ ես արեցի ու հնարավոր դարձրի գրեթե անհնարինը: Ռուսական կեղտոտ շոու-բիզնեսում ես ասացի իմ խոսքը:
- Որևէ այլ երկրում հաստատվելու սևեռուն գաղափարը Ձեգ չի՞ տանջել:
– Իմ ծրագրերում միշտ է եղել Ռուսաստանը թողնելը, անկեղծ եմ ասում, ես այդ մասին միշտ մտածել եմ: Նույնիսկ բնակարաններ էի գնել Դուբայում ու Նյու Յորքում: Դա ինձ համար կարևոր ու հստակ որոշում էր: Ես չէի պատրաստվում ապրել ու երեխա մեծացնել այդ երկրռւմ: Բայց ծրագրում էի գնալ-գալ, հյուրախաղեր, ձայնագրություններ… Ամեն դեպքում ինձ համարում եմ ռուսական էստրադային երգիչ:
- Դուք հեռացաք Ռուսաստանից Ձեր աստեղային ժամին, մի՞թե վիճակն այդքան լուրջ էր:
– Ինչու ես գնացի՞: Ռուսաստանից հեռացա, որովհետև ինձ վրա կրակեցին: Մարդուն, ով դա արեց, գիտեն, ճանաչում են բոլորը: Ոչ մի գաղտնիք չկա, բոլորը՝ այդ երկրի ամենաբարձր պաշտոնյայից մինչև ամենաշարքային պաշտոնյան, ոստիկանությունն ու դատախազությունը, ուժային բոլոր կառույցները, նույնիսկ հասարակ քաղաքացիները գիտեն ո՛վ է եղել վրաս կրակողը: Իմ խնդիրը մի մարդու հետ է, որին, սակայն, երբեք չեմ համարել ինձ թշնամի… Հիմա էլ չեմ համարում:
- Ինչո՞ւ, որովհետև Ձեր սկզբունքներին դե՞մ է:
– Այո, այդ մարդու հետ ես հաց եմ կիսել, իսկ ում հետ հաց եմ ուտում` չեմ կարող դա մոռանալ: Հետաքրքիր է, իրեն ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է ասելու, ո՞նց է պատասխանելու… Որևէ վատ բան չի կարող ասել, քանի որ, անկեղծ եմ ասում, որևէ մեկն, այդ թվում և նրան, ես վատություն չեմ արել, որևէ մեկի հանդեպ չարություն չունեմ: Եթե նունիսկ ուզեի, էլի չէի կարող անել, քանի որ նա շատ ազդեցիկ մարդ է: Պարզապես մարդիկ երբեմն իրենց կորցնում են: Տնօրինելու, տիրելու մոլուցքով այս կյանքում ոչնչի չես հասնի, հիմարություն է կարծելը, թե ամեն ինչի տերն ես: հ վերջո, այս կյանքում բոլորս հյուր ենք, գալիս ու գնում ենք: Մարդիկ հիմա նույնիսկ իրենց երեխայի վրա չեն կարող ձեռք բարձրացնել, դրա համար կարող են պատասխանատվության ենթարկվել: Աշխարհը փոխվում է, ջունգլիներում չենք, ի վերջո: Խոսում ենք ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից… Դժբախտաբար Ռուսաստանում այդ ամենը բացակայում է: Արևմուտքի աչքերով՝ ինչ որ կատարվում է Ռուսաստանում՝ կրկես է:
- Ի՞նչ եղավ հետո, Ձեզ վրա կրակեցին, շարունակական դատական գործընթաց, Դուք հեռացաք… Հետո՞:
– Հետո, իմ նախկին պրոդյուսերն ու ևս մի քանիսը, որոնք ինձ տեսնելիս ծնկի էին իջնում, համախմբվեցին ու սկսեցին ինձ վարկաբեկել, իրենց վարկանիշը բարձրացնել: Նրանք գործեցին «Ավրահամը չկամ նրա հասցեին կարող ենք ասել ինչ ուզում ենք» սկզբունքով: ԻոսիՖ Պրիգոժինն ուզում էր դառնալ աստղ, գովազդել իրեն: Հետո նա վազում էր հետևիցս, ուզում էր գոնե հեռախոսով հետս խոսել, պատկերացնո՞ւմ եք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



