Ցիկլոնի արտագաղթը...

Երեկ լուր էր տարածվել, որ Արարատ քաղաքի ավագանու անդամները հեռախոսով զանգում ու գժվցնում են Արարատի քաղաքապետին: Եթե էս լուրը ճիշտ ա, մնում է ասել, որ ամեն մեկը յուրովի է գժվում, Արարատի ավագանին ու քաղաքապետն էլ սենց գժվեցին: Գործ անելու տեղը 4-րդ դասարանի կայֆեր են անում: Հա, ու կարևոր չի էտ զանգերի հեղինակները ՀՀԿ-ակա՞ն են, ԲՀԿ-ակա՞ն, թե՞ ՀԱԿ-ական:

Ասում են՝ ցիկլոնն էր եկել, բայց տնաշենը էնքան անջիգյար դուրս եկավ, որ ոչ գալն իմացանք, ոչ գնալը: Ասա՝ եկել էիր, մի երկու օր մնաիր: Աչքիս ցիկլոնն էլ եկավ տեսավ, որ մի քիչ երկար մնա, իրան էլ են թալանելու, ոնց որ Ամերիկայից ու Մոսկվա տեղից եկած բարեկամներին են թալանում, իրա մինուսները հավաքեց ու արտագաղթեց խոպան գործի:

Եռյակին մնում ա՝ ՕԵԿ-ն էլ միանա, ու սաղ կընկնի իրա տեղը: Ասենք, ոնց կարելի ա Արամ Հարությունյանի եռյակին միանալը լուրջ ձեռքբերում համարել: Արամ Հարությունյանի ռեզյումեում մենակ մի բան ա գրված՝ Էսինչ թվերին եղել եմ նախագահի թեկնածու, ու որպես առավելություն՝ գրած ա անբախ-զամբախ խոսալու հսկայական փորձը: Մի անգամ թողեցիք բեմից Անդոն Թևանյանը խոսա, արդյունքը տեսանք, հիմա էլ Արամին թողեք թող խոսա, ու ֆիասկոն պատրաստ կլինի:

Միհրան Ծառուկյանն ու Վարդան նոր տեսահոլովակ են նկարահանում: Ասում եմ՝ տենաս էս մեր քաղաքում ուրիշ ստրիպ պարող չկար, որ Վարդային հանեցինք ռուսաստաններից, բերեցինք ստեղ: Սաղ քաղաքս աստղ-աստղ ա խաղում, բայց իրական Աստղերը լուռ հետևում են, ու տարիներ հետո են միայն մարդիկ հասկանում, թե ով էր աստղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել