Երեկ ԱՐԱՅ ընկերությունը Երևանում անցկացրեց մի գեղեցիկ միջոցառում՝ համեմված կորեական մշակույթի, խոհանոցի էլեմենտներով, աճպարարական հնարքներով և ավազով նկարչության շոուով։ Միջոցառման թեմատիկան պատահական չէր ընտրված, քանի որ ԱՐԱՅ ընկերությունը հանրության դատին էր հանձնում կորեական աշխարհահռչակ LG Electronics ընկերության նոր գլուխգործոցը՝ ULTRA HD հեռուստացույցների շարքը։ Սահմանելով ունիվերսալ կատարելության նոր չափանիշներ՝ նորագույն հավաքածուն ներառում է բարձրակարգ մոդելների ավելի մատչելի տարբերակներ էկրանի տարբեր չափերով՝ սկսած 49-ից մինչև 105 դյույմ։ Յուրաքանչյուր LG ULTRA HD հեռուստացույցն առաջարկում է նկարի բացառիկ որակ. պատկերներն այնքան հարուստ են գույներով և մանրամասներով, որ դրանք հեշտությամբ կարելի է ընդունել որպես իրականություն։
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ «LG Electronics» տարածքային ներկայացուցչության ղեկավար պարոն Չոյը, ով ընդգծեց, որ LG ULTRA HD հեռուստացույցների շարքը ներառում է մրցունակ մի շարք տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ IPS 4K Display, 4K 3D+ TV նոր webOS օպերացիոն համակարգը։
Իսկ Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՐԱՅ ընկերության տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը նշեց, որ ակնառու պատկերի և ձայնի որակի հետ համատեղ «LG»-ի ULTRA HD հեռուստացույցներն ապահովում են 4K 3D+ և Smart+TV-ի բնական էֆեկտ webOS համակարգի անզուգական հարմարավետությամբ։ Ապա վստահություն հայտնեց, որ այդ բարձրակարգ ապրանքները հայ սպառողին կպարգևեն տնային ժամանցի հիշարժան պահեր։
Պրն. Մելիքջանյանը նաև հավելեց, որ ԱՐԱՅ ընկերությունն իր գործընկերության երկարամյա ժամանակահատվածում միշտ առաջիններից է եղել հայրենական սպառողներին տեխնիկայի նորամուծությունները ներկայացնելու գործում, և թվեց մի քանի ապրանքատեսակներ, որոնց թվում էին վերջերս ներկայացված եռաչափ, ամնամեծ OLED հեռուստացույցները, ռոբոտ փոշեկուլներն ու վերջին սերնդի ավտոմատ լվացքի մեքենաներն ու սառնարանները։
Ի դեպ, հարկ է նշել, որ ի հավելումն իր բազմաթիվ մրցանակների՝ ս.թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային Վստահության Խորհուրդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար» անվանակարգում ԱՐԱՅ-ն արժանացավ «Տարվա լավագույն ապրանքանիշ 2014» մրցանակին։
Ավելի մանրամասն ներկայացնելով նոր մոդելային շարքը՝ հարկ ենք համարում առանձնահատուկ կերպով նշել ներոհիշյալ նորամուծություններն ու տեխնոլոգիական ձեռքբերումները, որոնք տեղ են գտել LG ULTRA HD հեռուստացույցներում։ LG ULTRA HD հեռուստացույցները կիրառում են նոր և բարդ տեխնոլոգիա, որը փոխակերպում է HD կամ Full HD բովանդակությունը կենդանի՝ Ultra HD որակի։ «Super Resolution Algorithm»-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ՝ True 4K Engine Pro-ն վերացնում է գրեթե բոլոր տեսողական խափանումները՝ ապահովելով իրապես հաճելի դիտում։ Բացի այդ՝ True 4K Engine Pro-ն համադրելի է 4K Motion Estimaton Motion Compensation (MEMC)-ի հետ, ինչն ապահովում է ամենաանթերի 4K Ultra HD պատկերներ։
Ներկառուցված 4K HEVC 60p դեկոդերներով հանդերձ՝ «LG»-ի ULTRA HD հեռուստացույցները համապատասխանում են վաղվա օրվա չափանիշներին։ Այդ հզոր սարքը կարողանում է ապակոդավորել հեռարձակման ազդանշանները H.264 և H.265 30p կամ 60p.: Ավելին, ընկերության զարմանահրաշ հեռուստացույցները կարողանում են ցուցադրել Ultra HD բովանդակությունը գրեթե ցանկացած աղբյուրից՝ HDMI 2.0, USB և LAN ներառյալ։


