«Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որ Արարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել, որովհետև ճնշումային ջրեր բավական շատ են դուրս բերվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետևանքներին: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համր անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում: 

Վ. Սաֆարյանն էլ մեզ հետ զույցում ասաց, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի լրջագույն խնդիրներից է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել