«The Wall Street Journal». Հայոց ցեղասպանությունը` Առաջին աշխարհամարտին հաջորդած 100 իրադարձությունների շարքումPanorama.am-ը գրում է.

Հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը  անդրադարձել է մարդկությանը թողած Առաջին համաշխարհային պատերազմի ժառանգությանը` առանձնացնելով ընդհանուր առմամբ 100 երևույթ և իրադարձություն, որոնք մինչ այսօր ազդում են մարդկության առօրյայի վրա: 

Պարբերականի դիտարկմամբ` Առաջին համաշխարհային պատերազմի թողած ժառանգության 100 երևույթներից մեկն էլ մարդկության դեմ իրագործված հանցագործություններն են, որոնց  ներքո էլ պարբերականը անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը: 

««Մարդկության դեմ իրագործված հանցագործություններ» եզրույթը այսօր ծանոթ է գրեթե բոլորին: Բայց այն առաջին անգամ մեկ այլ պետության նկատմամբ կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մեկ միլիոնից ավել հայերի: 1915 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` բացահայտ մեղադրելով մեկ այլ պետության` մարդկության դեմ իրագործած հանցագործության համար: Դա այն ժամանակ էր, երբ Հայասատանի բնակչության կեսը սպանվեց կամ հարկադրված ժամանակակից Թուրքիայից արտաքսվեց մահվանն ընդառաջ` դեպի Սիրիայի անապատներ»,- գրում է պարբերականը: 

Պարբերականի դիտարմամաբ` այդ ժամանակից ի վեր սույն եզրույթի կիրառումը լայն տարածում է ստացել: Բազմաթիվ միջազգային կառույցներ և պետություններ գործածում են այն` բնորոշելու որևէ ժողովրդի դեմ իրականցվող կազմակերպված հանցագործությունները, ինչպես օրինակ ՄԱԿ-ը բնութագրում է Սիրիայում տեղի ունեցող իրադաձությունները կամ բազում ավտորիտար ռեժիմների կողմից սեփական ժողովրդի դեմ գործադրվող հալածանքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել