Shabat.am-ը գրում է.

Shabat.am –ը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ կին պատգամավորների ունեցվածքն՝ ըստ էթիկայի հանձնաժողովի ներկայացրած հայտարարագրի.
1.Կարինե Աճեմյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 շինություն Երևանում (32.8 քմ մակերեսով) և 2 հողամաս Կոտայքի մարզում (4.3 հա ընդհանուր մակերեսով): Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն. 764 հազ. 410 դրամ (3 մլն. 414 հազ. 410 դրամը` պատգամավորի աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2 մլն ՀՀ դրամ, 21 հազ. ԱՄՆ դոլար, 5500 եվրո: Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

2.Մարգարիտ Եսայանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 78 քմ մակերեսով և 1 ամառանոց` 1200 քմ մակերեսով: Ունի 1 ավտոմեքենա` «Տոյոտա Յարիս»: Հաշվետու տարվա եկամուտը` 960 հազար դրամ: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2000 ԱՄՆ դոլար: Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել