Անավարտությունը հոգեվիճակ է, որը թագավորում է տրամադրության, հույզերի ու օրվա վրա:
Անավարտությունը չհասկացվածություն է, երբ դու և մերձավորդ, դու և բնությունը կարող եք տարբեր լեզուներով խոսել ու գժտությունը հարաբերություն դարձնել… 
Օրը մոտենում է վերջին՝ առանց վերջակետի… 
Օրը դառնում է անցյալ՝ պատմության չարժանանալով…
Օրն անավարտ էլ կմնա, որովհետեւ սկիզբ ու վերջ չուներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել