Doctors.am-ը գրում է․

Մենք սովոր ենք մեղադրել համակարգչային խաղերին մեզնից չափազանց շատ ժամանակ խլելու մեջ: Ոմանք կարող են օրեր անցկացնել մոնիտորին գամված, միայն կարճ ընդմիջումներ կատարելով: Մենք անընդհատ լսում ենք, որ համակարգչային խաղերի պատճառով վատանում է տեսողությունը, դրանք բացասական են անդրադառնում նյարդային համակարգի վրա, կարող են առաջացնել հաճախակի գլխացավեր, քնի խանգարումներ: Ընդհանուր առմամբ, բացասական պատկեր է ձևավորվում: Սակայն, արդյո՞ք իրականում ամեն ինչ այսքան միանշանակ է: Պարզվում է՝ այս խաղերն էլ առավելություններ ունեն.

 

Օգնում են ավելի լավ աշխատել

 

Այո, Հոլանդացի գիտնականները վկայում են , որ գրասենյակային աշխատողները, ովքեր օրը մեկ ժամ ոչ բարդ խաղեր են խաղում համակարգչով , ավելի ակտիվ են: Նրանք ավելի քիչ են հոգնում, ավելի լավ են կենտրոնանում տրված առաջադրանքին: Սա յուրօրինակ ընդմիջում է, որը օգնում է ուշադրությունը շեղել, թուլացնել լարվածությունը, հետևաբար՝ հանգստանալ:

 

Պայքարում են սթրեսի դեմ

 

Իսկ կանադացի գիտնականները պնդում են, որ աշխատանքային օրը պետք է սկսել թեթև, պոզիտիվ խաղից: Նրանք ավտոմատ կերպով նվազեցնում են տագնապի աստիճանը, վախը, օգնում, հումորով վերաբերվել բարդ իրավիճակներին: Բանը նրանում է, որ գեղեցիկ պոզիտիվ պատկերներին նայելիս կորտիզոլի մակարդակը նվազում է, աշխատակիցները դառնում են բարի ու դիմացկուն:

 

Նպաստում են մտավոր զարգացմանը

 

Եվրոպացի գիտնականները նույնպես դրական կողմ են գտել համակարգչային խաղերում: նրանք կարող են փոխարինել այբուբեններին, բառարաններին, հանելուկների ու խնդիրների ժողովածուներին, կոնստրուկտորներին և այլ իրական խաղերին: Նույնիսկ եթե երեխան պարզապես մեքենա է վարում խաղում, սա օգնում է մարզել ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, ճարպկությունը:Պարզապես պետք է հետևել թե ինչ խաղեր է ընտրում երեխան նախապատվությունը տալով տրամաբանական, արկածային,այլ ոչ ագրեսիվ խաղերին:

 

Հանգստացնում են

 

Մանկապարտեզներում շատ ժամանակ են տրամադրում կոնստրուկտորներ, փազլներ հավաքելուն, քանի որ այս տեսակ խաղերը օգնում են շեղվել բացասական մտքերից. ուշադրությունը կենտրոնանում է գլուխկոտրուկը լուծելու վրա: Բոլորին է օգտակար ժամանակ առ ժամանակ շեղվել ու օրինակ թեթրիս կամ մաջոնգ խաղալ: Սա կօգնի թոթափել լարվածությունը, ժողովել մտքերն ու ուշքի գալ: 

Պարզապես անհրաժեշտ է ճիշտ բաշխել ժամանակը աշխատանքի, ուսման, տնային գործերի ու զվարճանքների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել