Այս տարվա մեջ ածխահանքի երկրորդ աղետն է այսօր գրանցվել Թուրքիայում: Մայիս ամսին 301 հանքափորի կյանք խլած Սոմայի ածխահանքի հրդեհից հետո հիմա էլ Թուրքիայի հարավային Քարաման շրջանի ածխահանքում է փլուզում եղել, որի հետևանքով 2 տասնյակ աշխատողներ մնացել են հորատանցքում ջրի տակ, որոնց ճակատագիրն անորոշ է:
Ի դեպ, 2012-2014 թթ. ընթացքում Թուրքիայի ածխահանքերում մահացել է ավելի քան 470 հանքափոր: Մինչև Սոմայի ածխահանքի հրդեհը Թուրքիայում իր մասշտաբներով ու խլած կյանքերի քանակով ամենամեծ պատահարը գրանցվել էր 1992թ.:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/839931172692791?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



