Հետևելով ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես այն, որ սոցիալական հարցերով հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ հետևյալ օրենքի շուրջ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»: Տվյալ օրենքի շուրջ բարձրացած աղմուկը չի դադարում: Աժ-ում թե կառավարության ներկայացուցիչը, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փորձում էին համոզել ԱԺ-ի պատգամավորներին, որ այս օրենքը պետք է աշխատի ի օգուտ ժողովրդի: Մինչդեռ մեր կառավարությունը հերթական անգամ ապացուցում է, որ չի կարող նորմալ աշխատել, քանի որ, ընդունելով տվյալ օրենքը, կանգնում ենք հերթական վտանգի առաջ, այսինքն՝ աշխատող կանայք չեն ցանկանում երեխա ունենալ: Ասեմ, որ կառավարության կողմից դուրս գրված գումարները շատ ծիծաղելի են: Հիշեցնեմ, որ սույն օրենքով կրճատվում է հղի կանանց նախածննդյան և հետծննդյան նպաստի չափը, ինչն անթույլատրելի է: Պարոն նախարար սա այն ոլորտը չէ, որ ինչքան ուզես, այնքան կխփես, պետք չէ մարդկանց ճակատագրերի հետ խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել