Եվ այսպես, եթե Ձեր խռռացնելը բացի կողակցից ու տնային կենդանիներից խանգարում է նաև հարևաններին, ապա ժամանակն է ինչ-որ միջոց ձեռք առնել: Ձեր խռռացնելուց տուժում եք ոչ միայն Դուք, այլև ձեզ շրջապատողները: Պատճառները կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը կարելի է կարգավորել:
Սկսենք պարզել պատճառները։
Պատճառները կարող են լինել տարբեր՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն:
Տարիքով միջին և միջինից բարձր տարիքի մարդկանց մոտ նեղանում է կոկորդը, և մկանները կորցնում են իրենց տոնուսը:
Ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունները
Տղամարդկանց մոտ խռռացնելն ավելի հավանական է, քան կանանց մոտ: Պատճառներից մեկը կարող է լինել ախորժակը, ընդլայնված ադենոիդները և մի քանի այլ նորմային չհամապատասխանող երևույթներ, որոնք հիմնականում լինում են ժառանգական:
Քաշի հետ կապված խնդիրներն ու վատ ֆիզիկական պատրաստվածությունը, ճարպային հյուսվածքներն ու ֆիզիկական ակտիվության պակասը նպաստում են խռռացնելուն:
Ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք
Երևի թե նկատել եք, որ ավելի շատ խռռացնում եք այն ժամանակ, երբ մի քիչ ալկոհոլ եք օգտագործել (այն դեպքում, եթե չեք ծխում և դեղեր չեք խմում)
Քնելու անհարմար դիրքը - Եթե սովորաբար մեջքի վրա չեք քնում, ապա կոկորդի մկանները կարող են խանգարել շնչառական համակարգի նորմալ ընթացքին: Դրա համար պետք է հասկանալ, թե որ դիրքում քնելուց եք խռռացնում:
Խռռացնելը մեջի վրա քնած ժամանակ – Ամենատարածված պատճառներից մեկն է: Դրա համար անհրաժեշտ է փոխել քնելու դիրքը և զբաղվել ակտիվ ֆիզիկական վարժություններով:
Ցանկացած դիրքով քնելուց խռռացնելը- Այսպիսի դեպքում նշանակում է, որ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պահանջում են լուրջ հետազոտություն:
Ինչ անել խռռացնելուց ազատվելու համար
Ազատվեք ավելորդ կիլոգրամներից: Նույնիսկ մի քանի կիլոգրամից ազատվելու դեպքում կազատվեք կոկորդի հետին հատվածի ճարպային շերտից, որի շնորհիվ կամ կմեղմեք խռռացնելը կամ ընդհանրապես կազատվեք դրանից:
Թողեք ծխելը: Իհարկե դժվար է, բայց հրաժարվելու դեպքում կրկնակի օգուտ կբերեք Ձեր առողջությանը։
Ննջասենյակի օդը խոնավեցրեք։
Չոր օդը կարող է բերել քթի խոռոչի չորության և հանգեցնել խռռացնելուն: Սենյակային խոնավեցնող նյութեր գնելով՝ կազատվեք խռռացնելուց և շնչառական հիվանդությունների հետ կապված ավելի քիչ խնդիրներ կունենաք:
Բարձը մոտ 10 սմ ավելի բարձր դրեք։ Բացի այդ կան հատուկ օրթոպեդիկ բարձր, որոնք կօգնեն ոչ միայն ազատվել խռռացնելուց, այլև կօգնեն ողնաշարին հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Մթերքներ և դեղամիջոցներ, որոնց օգտագործման արդյունքում խռռացնում եք
Ինչ չի կարելի օգտագործել քնելուց առաջ
1. Ցանկացած սնունդ շատ քանակությամբ, հիմնականում ծանր սնունդ
2. Կաթնամթերք
3. Սոյա
4. Ալկոհոլ
5. Անքնության դեմ դեղահաբեր
6. Սուրճ
Եթե, այնուամենայնիվ, մասնագետի կողմից կան նշանակված դեղահաբեր, ապա դրանք օգտագործեք քնելուց մի քանի ժամ առաջ:
Եթե Ձեր կոկորդի մկանները թույլ են, ապա կօգնեն մի քանի վարժություններ դրանք ամրացնելու համար
1. 3 րոպե անընդմեջ կրկնեք անգլերենի ձայնավորները ՝/A У I O U/: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում մի քանի անգամ:
2. Լեզուն մոտեցրեք վերին ատամնաշարին, հետո հետ տարեք: Օրվա մեջ վարժությունը արեք մեկ անգամ 3 րոպե տևողությամբ:
3. Փակեք բերանը և, որքան հնարավոր է, ամուր սեղմեք շրթունքները: Այդպես պահեք 30 վայրկյան:
4. Բացեք բերանը, ստորին ծնոտը քաշեք աջ, պահեք 30 վայրկյան: Որպեսզի հասկանաք, թե ինչպես ճիշտ անել վարժությունը, նայեք հայելու մեջ:



