Replik.am-ը գրում է․
Ոստիկանությունը պարզել է, որ ամերիկացի դեռահաս Ջեյլեն Ֆրայբերգը, ով հոկտեմբրի 24-ին դպրոցական ճաշարանում կրակ է բացել երեխաների վրա, տեղում սպանել է մի հոգու, վիրավորել 5-ին, ապա ինքնասպան եղել, պլանավորել է իր քայլերը` իր ընկերներին sms ուղարկելով և լանչի հրավիրելով: Նշվում է, որ Ջեյլենը ցանկացել է հանդիպել իր երեք ընկերների և երկու եղբայրների հետ ու կրակ բացել է այն ժամանակ, երբ բոլորը ներկայացել են:
Հիշեցնենք, որ դեռահասը ցանկացել է սպանել մի 14-ամյա աղջկա, ում սիրել է, սակայն այդ աղջիկը չի ցանկացել հանդիպել Ֆրայբերգի հետ: Աղջիկը տեղում մահացել է, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 25-ին, հիվանդանոցում մահացել է նաև վիրավորներից մեկը: Հարկ է նշել, որ մյուս վիրավորներից երկուսի վիճակը ևս ծանր է:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48415
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



