Գիտե՞ք՝ ինչով ենք տարբերվում աշխարհի մյուս ազգերից։ Ասեմ. բոլոր ազգերն իրենց տեսակի ապագան են կերտում, իսկ մենք՝ առանձին-առանձին, մեր «կռիշից» երևացող մեր ընտանիքի ապագան...
Մովսեսն իր ժողովրդին ոչ միայն քառասուն տարի անապատում պտտեցրեց, որ ստրկության մեջ ծնված սերունդը ավետյաց երկիր չմտնի, այլև ինքն էլ չմտավ որպես ստրկության մեջ ծնված սերնդի ներկայացուցիչ։ Մեր «մովսեսները» ոչ միայն կմտնեին (ու մտել են...), այլև իրենց «լայն արտոնություններ» կվերագրեին... 
Բոլոր ազգերն իրենց անցյալի սխալներից հետևություններ են անում ու տվյալ դրվագն էլ չեն ծամծմում, հոգեբանական բարդույթ չեն սարքում, առաջ են նայում, իսկ մենք միայն սխալներն ենք փորփրում՝ ինչպես քիթը քչփորող երեխան, ու թե ձեռքին չտվեցիր... 
Հետին խելքը՝ վերլուծելու ունակությունը, ընդհանրապես լավ բան է, բայց ոչ հայի դեպքում, քանզի հայի հետին խելքը վերլուծում է, բայց հետևություններ չի անում, անցյալ-ներկա-ապագա կապը խաթարվում է...
Ցավալի է, բայց մենք արդեն վերածվում ենք ներկայից ու ապագայից անվերջանալի անցյալ կերտող ժողովրդի, ու ոնց նայում ես՝ միայն անցյալ ունենք (ընդ որում, որպես կանոն, դառն ու դաժան, եղկելի), ներկան լղոզված է, ապագան չի՛ երևում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել