Esem.am-ը գրում է․
ESem.am-ն իր ընթերցողների պատմել է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտաշխատանքային բուռն շրջան է: Ստեղծագործական նորությունները, սակայն երգչուհու միակ զբաղնմունքը չեն:)
2 տարի առաջ Մարզահամերգային համալիրի բեմում պետական քննությունը հանձնած (նա Համալիրի իր մենահամերգն իր ավարտական քննությունն է համարում) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան կարմիր դիպլոմով ավարտած երգչուհին սեպտեմբերից դասավանդում է հարազատ բուհի ջազ-վոկալ բաժնում:

«Ինձ համար շատ հաճելի ու լավ պրոցես է: Չնայած տարիներ առաջ դասավանդել եմ Երգի պետական թատրոնում և երեխաներ հետ շփման փորձ ունեի, սա նույնը չէ»,- ESem.am-ին ասաց Քրիստինեն ու հավելեց, որ սա իր համար մեծ ձեռքբերում է:
«Ուրախ եմ, որ դասախոսներիս համար դարձել եմ կոլեգա ու նրանց կողքին կանգնելու մեծ պատիվ ունեմ»,- ոգևորությամբ նշեց նա ու ավելացրեց, որ անկախ դրանից՝ մինչև կյանքի վերջ սովորելու մի շարք բաներ ունի իր դասախոսներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



