Քննարկվել է ՀՀ-ից ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումըPanorama.am-ը գրում է․

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվել են  ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն ունեցող նոր կազմակերպությունների հարցերը:

Ինչպես նաև քննարկվել են ՀՀ մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունների համաձայնեցումը և դրանից բխող հետագա գործողությունները, միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման և կիրառման գործընթացները, միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգի սպասարկմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր, ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում ՍԱՊԾ մասնագետների ուսուցման դասընթացների կազմակերպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել