Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Ֆլորիդա նահանգի բնակչուհին հրաժարվում է հեռանալ մահացու վտանգ ներկայացնող աշխատանքից, թեպետ գտնվում է հղիության 8-րդ ամսում։ Նրա հիմնական աշխատանքային պարտականությունը ալիգատորների հետ կռիվ տալն է։ Հղիության ընթացքում որոշ կանայք չեն հրաժարվում ալկոհոլից կամ ծխախոտից, սակայն Ֆլորիդայի հղի բնակչուհի Մարտա Ռիվերան նրանց բոլորին «ծալած ունի». չէ՞ որ ալիգատորների հետ կռիվը շատ ավելի վտանգավոր է հղի կնոջ համար, քան ծխելը կամ խմելը։   

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Մարտա Ռիվերան ու նրա ամուսին Ջեֆրին ութամյա որդի ունեն։ Արդեն երկրորդ տարին է, ինչ նրանք աշխատում են իբրև Ֆլորիդայի «Էվերգլեյդս» ազգային արգելոցի կամավորներ։ Սկզբում ամուսինները սովորում էին կերակրել ալիգատորներին, իսկ հետո սկսեցին մասնակցություն ցուցաբերել «Կռոկո ռեսլինգ» (թարգմանաբար՝ ըմբշամարտ կոկորդիլոսների դեմ) կոչվող շոուին, որը մեծ ժողովրդականություն էր վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Մարտան միջին հաշվարկներով շաբաթը երեք անգամ մասնակցում էր չափազանց արագ արձագանքելու կարողություն ու զսպվածություն պահանջող այս մարտերին։ Անգամ հղիության ութերորդ ամսում նա չդադարեցրեց իր մասնակցությունը այս տեսարժան շոուին։    

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами
Կինը պնդում է, որ իրեն միանգամայն անվտանգ ու ապահով է զգում, երբ նստում է այս գիշատիչ կենդանու վրա ու նրա  երախը սեղմում կրծքի ու կզակի միջև։ Մարտան տեղական ԶԼՄ-ներին հայտնել է.   

Ես լավ գիտեմ այն սահմանները, որոնք չի կարելի հատել։ Ես գիտեմ, թե ալիգատորներից որի հետ կարելի է աշխատել, իսկ որի հետ՝ ոչ։ Ես գիտեմ, թե ինչ հնարքներ կկարողանամ կատարել և ինչ հնարքներ չարժե փորձել։ Հավատացե՛ք, որ ես վտանգի չէի ենթարկի ինքս ինձ ու կենդանուն։   

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами

Կնոջ խոսքերով՝ հղիության վերջին ամիսներին ինքը լողում է գիշատիչների հետ, կերակրում նրանց հում մսով ու կռվում նրանց հետ՝ արգելոցի այցելուներին ցույց տալու համար, որ կոկորդլոսներն իրենցից վտանգ չեն ներկայացնում և պաշտպանության կարիք ունեն։ Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հերթական շոուից հետո Մարտան հայտնել է, որ դա իր վերջին ելույթն էր հղիության ըթացքում, սակայն չնայած իր այս հայտարարությանը՝ այս ամերիկուհին շարունակում է աշխատել ազգային արգելոցում։ 

Беременность не помешала женщине участвовать в схватках с аллигаторами
- Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք այս մարտն անվտանգ է։ Ես պատասխանում եմ, որ այն ավելի մեծ վտանգ չի ներկայացնում, քան մեքենա վարելը, եթե գիտես, թե ինչպես վարվել կոկորդիլոսների հետ։ Ես քաջատեղյակ եմ նրանց վարքագծի բոլոր առանձնահատկություններին, սակայն հղիության պատճառով ես ավելի դանդաղկոտ եմ դարձել և որոշել եմ դադարեցնել մարտերը։ Ես բավականաչափ արագաշարժ չեմ։ Այնպես որ մոտակա շաբաթներին ես նախատեսում եմ կռվել առավելագույնը 1,2 մետրանոց ալիգատորների հետ, - ասել է Մարտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել