79-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի նոր սերը 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։ 

«ЭГ» -ին տված հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է իր և Վիտալինայի մասին։ Պարզվել է, որ զույգն առանձին բնակարան է գնել Մերձմոսկվայում։

«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավատալի եւ անիրական բանը՝ երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ օրական երկու անգամ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետեւաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,-ասել է դերասանը։ Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային եւ հավելել, որ «անմտություն կլինի ասել, որ մենք շատ համերաշխ ենք, քանի որ մեր միջեւ տարիքային մեծ տարբերություն կա»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել