Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Եթե Դուք երիտասարդ ու հմայիչ աղջիկ եք և երազում եք մոդել դառնալու մասին կամ պարզապես ցանկանում եք գեղեցիկ աշնանային  ֆոտոշարք ունենալ զբոսայգում, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։ Այստեղ ներկայացված են աշնանային ֆոտոսեսիայի դասական դիրքերը՝ տերևների մեջ պառկած, ծառին գրկախառնված և ամենակարևորը՝ թռիչքի պահին։ Միայն թե հումորից զուրկ մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ սա։


1. Յանի ես սենց լրիվ հանելուկային եմ, էլի

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Առաջին դիրքը կոչվում է «Յանի ես սենց լրիվ հանելուկային եմ, էլի»։ Այս դիրքով լուսանկարվելու համար պարզապես պետք է նստել գետնին ու այնպես նայել լուսանկարչին, ասես նա քեզնից 100 դոլար է պարտքով վերցրել ու արդեն մի տարի է չի վերադարձնում։ Այս դիրքի մեջ միայն մեկ բայց կա. աղջիկը կարող է չափից ավելի շատ դերի մեջ մտնել ու հարձակվել լուսանկարչի վրա «Տակա՛նք, փողերս տուր» բացականչություններով։  

2. Տերևներից պսակ

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Պետք է նախ հավաքել բավականաչափ տերևներ ու տերևներից պսակ հյուսել։ Գոնե այս կերպ դու կկարողանաս բարձրացնել ինքնագնահատականդ ու քեզ թագուհի երևակայել։ Տերևները հավաքելիս պետք է ուշադիր լինել, որ հանկարծ թափառական փիսիկներն ու շնիկները կեղտոտած չլինեն դրանց վրա։ Չենք մոռանում նաև բադակտուց անել։ Դա 2 անգամով բարձրացնում է լայքերի քանակը «Instagram»-ում։  

3. Երազկոտը

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Գտի՛ր ինչ-որ հենարան, այսինքն՝ ծառ, ապա հենվի՛ր դրա վրա։ Խնդրի՛ր լուսանկարչին ինչ-որ մաթեմատիկական առաջադրանք տալ քեզ, օրինակ՝ դիֆերենցիալ հավասարում։ Մինչ դու մտածում ես առաջադրանքի շուրջ, ծառը թույլ չի տալիս քո ուժասպառ մարմնին ցած ընկնել։ Այս անգամ էլ չենք մոռանում բադակտուցի մասին։ 

4. Գիշերային թիթեռնիկ

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Փնտրի՛ր ծառ և պատկերացրո՛ւ, թե ինչ կլիներ, եթե համալսարան չընդունվեիր։

5. Տարզանի ընկերուհին

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Առանց մեկնաբանությունների։ 

6. «Ծիպը ես գայթակղիչ աղջիկ եմ» 

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Նախ պետք է որոնել մաքուր տեղ, պառկել գետնին։ Եթե ընկերուհի ունես կողքիդ, խնդրի՛ր նրան հնարավորինս շատ տերև հավաքել ձեռքերում։ Լուսանկարչի ազդանշանով ընկերուհին պետք է թափի տերևները վրադ։ Այս դիրքը թույլ է տալիս «մարզել» գայթակղիչ հայացքը ձմեռային ֆոտոսեսիայից առաջ։ Բացի այդ, դու կպարզես, թե արդյո՞ք ընկերուհիդ նվիրված է քեզ։ Եթե նա տերևների հետ աղյուսի ծանր կտոր խառնի, դու կիմանաս, որ նա նախանձում է քեզ ու ցանկանում ազատվել քեզնից։ 

7. Դեպի երկինք

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Ուշադրություն։ Այս դժվար ակրոբատիկական հնարքը կարող են կատարել միայն մինչև 150 կիլոգրամ քաշով աղջիկները։ Օրինակ՝ այս լուսանկարի ստեղծման համար հարկ է եղել դիմել տվյալ մոդելի դուբլյորի օգնությանը, ով հմուտ կասկադյոր է։ Առաջին անգամից նկարը հազիվ թե ստացվի։ Դրա համար երկար տարիների մարզումներ են պահանջվում, ինչպես նաև մեդիտացիաներ Շաոլինի վանականների մոտ։  Միաժամանակյա թռիչքն ու տերևների նետումը վկայում են մոդելի մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։ 

8. Անհուն թախիծ 

Как правильно фотографироваться осенью? Пособие для гламурных девушек осень, фотосессия

Պետք է փնտրել ինչ-որ լքված շինություն, նստել դրա նստարաններին ու հիշել քեզ հետ կատարված բոլոր տխուր բաները։ Կարևոր է, որ հայացքն անպայման թեք լինի։ Դա լրացուցիչ ռոմանտիկա է հաղորդում լուսանկարին։ Կրկնակզակի առկայության դեպքում խորհուրդ է տրվում նաև կրկնակզակը փակել ձեռքերով՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, ասես պարզապես հենվել եք ձեռքերին ու ակամայից թախծում եք։ 

Մոդել և մտահղացման հեղինակ՝ Անտոն Պետրուս 

Լուսանկարները՝ Սերգեյ Կոնենկոյի ու Վիկտոր Շչուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել