Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոցում հայտնված Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի առողջական վիճակը լավ է:

Գորիսի հիվանդանոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը նշել է, որ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ընդունվել էր կրծքավանդակի սալջարդ, գլխուղեղի ցնցում, ստորին ծնոտային հատվածի ջնջխված վերք ախտորոշմամբ:

Ավելի վաղ հայտնի էր, որ Գորիսում հոկտեմբերի 26-ի երեկոյան վթար է տեղի ունեցել՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել