Armlur.am-ը գրում է․
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի: Այս օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նվազել է 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/252710/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



