Newmag.am-ը գրում է․
Կայքերից մեկում հայտնվեց հարց` ո՞րն է 30 տարեկանում ձեր կատարած ամենամեծ սխալը: Ի պատասախան` տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կիսվեցին իրենց սխալներով, որ ուրիշները չկրկնեն դրանք:
Թիմ Ռոմերո, գործարար
Իմ ամենամեծ սխալը, կատաղությունն է: Ես չափազանց շատ ժամանակ եմ վատնել` ղեկավարիս, գործընկերներիս, սպասարկող անձնակազմի, ընկերուհուս, ծնողներիս ու մարդկանց վրա բարկանալով: Իմ բարկությունը իռոցիոնալ է եղել: Բարկությանս համար եղել են լուրջ ու հիմնավոր պատճառներ: Նույնիսկ այսօր, երբ հետ եմ նայում ու գնահատում իրավիճակը, հասկանում եմ, որ դա ճիշտ ռեակցիա էր: Բայց իմ կատաղությունն ու բարկությունը ժամանակի զուր վատնում էին, ու ես ավելի շատ վնասել եմ ինձ, քան որեւէ այլ մեկի, նույնիսկ նրան, ում վրա բարկացել եմ: Հիմա, երբ ես 40 տարեկան եմ, էլ չեմ բարկանում ու ավելի լավ եմ քնում, ավելի արդյունավետ աշխատում, եւ ինձ շրջապատում են լավ մարդիկ:
Դևիդ Սթորս, ֆրիլանսեր, գործարար
Ես բաց թողեցի բացառիկ կնոջ, կարծես այդպես էլ պետք է լիներ: Ամենավատն այն է, որ ես գիտակցում էի դա, բայց գոռոզությունս թույլ չէր տալիս ինձ փոխվել: Այդ կինն ինձ ու մեր հարաբերություններին տվեց լավ հնարավորություն, իսկ հետո, ինչպես եւ սպասվում էր, թողեց ինձ: Մենք հիմա լավ ընկերներ ենք, մեր մեջ կա փոքրիկ կայծ, բայց մեզանից ոչ մեկն էլ որեւէ բան փոխել չի կարող: Դա նման է դժոխքի, բայց դա ավելի լավ է, քան երբեք նրան չտեսնելը: Ի՞ նչ հասկացա… Մի՛ եղեք հիմար: Ցույց տվեք ձեր զուգընկերոջը, թե ինչքան են նրան գնահատում: Եթե նկատում եք, որ ինչ-որ հիմարություն եք արել, գրողի ծոցն ուղարկեք գոռոզությունը:
Էլիսոն Ուիթմայեր, հոգեբան, TEDx-ի վարող
Ես 30 տարեկանում 4 մեծ սխալ եմ գործել:
Սխալ 1. Հղիությունս անընդհատ հետաձգել եմ: Սկզբում սպասում էի ավելի հարմար պահի, հետո ստացա աշխատանքի լավ առաջարկ: Իհարկե, ես չէի ուզում հեռանկարային գործս թողնել ու գնալ ֆիզարձակուրդ: Մի քանի տարի անց ես վերջնական որոշում կայացրի` հղիանալ, բայց չկարողացա: Բուժման երկար կուրսից հետո, վերջապես, հղիացա, բայց վիժեցի:
Սխալ 2. Ես մտածում էի, որ լավ տեսք եւ առողջություն ունեմ, կկարողանամ վազել նաեւ հղիության ընթացքում: Վեցերորդ ամսում սկսվեցին բարդությունները:
Սխալ 3. Ես չէի պայքարում իմ երեխայի համար: Ես էլ, ամուսինս էլ վստահ էինք, որ մեզ լավ խորհուրդ են տվել: Մեզ ասել էին, որ երեխան չի ապրի: Ծննաբերության ժամանակ ինձ մորֆի սրսկեցին, որից հետո ոչինիչ չեմ հիշում ու երեխային չեմ տեսել ու չգիտեմ, թե նրան ուր են տարել: Ես մինչեւ հիմա ամաչում եմ դրա համար:
Սխալ 4. Ես գլուխ թեքեցի ամուսնուցս` դժվար ժամանակները նրա հետ հաղթահարելու փոխարեն: Մեղքի մեծ զգացողություն ունեի, բայց չգիտեի` ինչ անել: Արդյունքում ես հեռացրի ինձնից սիրելիիս, ում սիրում եմ մինչեւ հիմա: Ամեն ինչ փոխվեց ու ավելի լավ դարձավ, երբ ես դարձա 40 տարեկան: Ես նորից ամուսնացա, ունեցա երեխա: Պե՞տք էր արդյոք այդ ամենի միջով անցնել, որպեսզի ես երջանիկ լինեի. Այո…Ոչ, Գուցե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



