Զուտ քաղաքագիտորեն, «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալ պետության ներսում առկա է այնպիսի բիզնես միջավայր, որը հնարավորություն է տալիս գործարարին պետությունից և իշխանության ներկայացուցիչներից հարաբերականորեն անկախ զբաղվել գործարարությամբ։ Իրերի ցանկացած այլ դասավորվածության դեպքում որևէ գործարար, ամենամեծ ցանկության դեպքում անգամ ուղղակի գործնական հնարավորություններ չունի քաղաքական փոփոխություններ իրականացնելու։ 
Այս տրամաբանությանը հակասող ցանկացած այլ վերլուծություն պարզ դատարկաբանություն է և իր անխախտելի տեղն ունի պատմության աղբանոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել