«Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու«Ժառանգականները», այլև ՀԱԿ-ը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ:

 Դա դեռ քիչ էր, նստացույց էին ուզում նաև Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի սրտերը: Սակայն իշխանության հետ առճակատման այդպիսի մակարդակի կտրականապես դեմ էր ԲՀԿ-ի գործարար շերտը, և արդյունքում որոշվեց նստացույց չանել:

 Եվ եթե Լևոն Ակոպիչը բավականին հեշտ համաձայնեց և հետ քաշեց իր ՀՀՇ-ականներին, իսկ ԲՀԿ-ի «նարնջագույն» թևի ներայացուցիչները հարկադրված եղան ենթարկվել կուսակցական կարգապահության, ապա «ժառանգականները» դրանից բուռն վրդովմունքի մեջ էին ընկել»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել