Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի իշխանութունները աճուրդի են հանել անցյալ դարասկզբին Հունաստանից բռնազավթած Լևիսի (թուրքական վերանվանմամբ՝ Քայաքոյ) գյուղը, որի վերջին հույն բնակիչներն այն լքել են 1923 թվականի հունիսի 30-ին՝ Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակման մասին պայմանավորվածության համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական antalyabugun.com լրատվական կայքը:
Թուրքիան մտադիր է ներդրողներ գտնել հունական պատմական գյուղը վերականգնելու համար, որպեսզի այնտեղ զբոսաշրջիկներ գրավի: Գյուղում հարյուրավոր քանդված տներ և երկու եկեղեցի են մնացել: Այժմ այն կողքի Ֆեթիե ծովային հանգստայան վայր ժամանողների համար օգտագործվում է որպես ավտոկայանատեղի:
Գյուղի վերականգնման նախագծով, որի արժեքը գնահատվում է 10,5 մլն եվրո, ներկա դրությամբ հետաքրքրվել են երկու ընկերություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ