Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյա հավատացյալ հայերին իրենց ամենասիրելի հովվապետի՝ ամենասուրբ մարդու և երբևէ ապրած ամենաարժանավոր հայի՝ Գարեգին Բ (Բ՝ հասկանալ միայն երկրորդ) կաթողիկոսի գահակալման տարեդարձի կապակցությամբ:
Նորին Ամենասուրբ Օծությունը և ամենաՍուրբը բոլոր մահկանացուների մեջ արժանին է իր ՀՈՏԻՆ. Թող Ձեր աստված Ձեր Հովվապետի առաջնորդությամբ համբերությամբ զինի ձեզ, քանզի մոտ է երկնային արքայությունը, հավատացյալ Հոտ հայոց:
Ուղղակի չգիտեմ ինչ բարեմաղթեմ Ձեզ. եթե ասեմ, որ Երկնքի արքայության՝ Սիոնի դռները Ձեզ համար (մահն է դա) թող շուտ բացվեն, կնշանակի՝ Ձեր մահն եմ ցանկանում, Հոտի անդամ իմ ազգակից, եթե մաղթեմ, որ երբևէ Սիոնի, ասել է թե՝ Երկնքի արքայության դռները երբևէ չբացվեն Ձեզ համար, կնշանակի Ձեզ չցանկանալ այն, ինչին ինքներդ եք այդչափ ձգտում:
Մի խոսքով՝ վայելեցեք ձեր առաջնորդի գահակալման հերթական տարելիցը. ես իմ կողմից մաղթում եմ, որ Վեհափառ չոբանապետի նմանները շատ լինեն սքեմավորների մեջ, քանզի դրանով իսկ շուտ կբացվեն գիտակից հայի աչքերը ու նա ի դարձս կանի դեպի սեփական արմատներ՝ դեպի յուր Աստվածային ծագում:
Որպես լրացուցիչ շնորհավորանք՝ տեղադրում եմ մի գեղեցիկ հուշ-նկար, ուր երկու միմյանց արժանի եղբայրներ են՝ թուրքական Գորշ գայլերի պարագլուխն ու Ձեր պարագլուխը՝ Ձեր հոտի չոբանապետը...
Ամեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=744557968933291&set=a.175071245881969.51409.100001372844743&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել