Մարտիմեկյան սպանությունների բացահայտումը ոչ այնքան զոհերի հարազատների, որքան ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրն է: 2008 թվականի Մարտի 1-ին մարդասպանները չեն կրակել կոնկրետ անուն-ազգանունով մարդու վրա, որովհետև կրակելիս չէին կարող իմանալ, թե կոնկրետ ով է նա: 2008 թվականի Մարտի 1-ին վարչախումբը կրակել է հանուն ազատության և Սահմանադրության պայքարող քաղաքացու վրա:
Տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.
Մենք հետևողական ենք լինելու մարտիմեկյան սպանությունների բացահայտման գործում, և բոլոր մարդասպանները, անկախ սոցիալական և հասարակական դիրքից ստանալու են արժանի պատիժ: Մարտիմեկյան սպանությունների գործով տուժողը միայն կոնկրետ ընտանիքները չեն, այլև Հայաստանի պետականությունը, որտեղ իշխանությունը յուրացվել է քաղաքացիների արյան գնով: Ոճիրին մասնակից և առնչություն ունեցող բոլոր անձինք պիտի կրեն պատասխանատվություն, ոմանք քրեաիրավական, ոմանք էլ քաղաքական ու բարոյական: