«Ես ինչպե՞ս կարող եմ ասել շուն թուրք, բայց ավտոմեքենայումս լսել թուրքական մուղամ»Armlur.am-ը գրում է․

Հայ ազգագրական, հայրենասիրական երգերի հայտնի կատարող Ռուբեն Սասունցին Armlur.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե Հայաստանում ազգագրական երգ ու երաժշտությունը վերջին տարիներին ավելի է սիրելի և ընդունելի դարձել մեր ժողովրդի կողմից:

-Ռուբե՛ն, Ձեր գնահատմամբ՝ ազգագրական երգերի պահանջարկը Հայաստանում մեծացե՞լ է:

-Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ վերջին տարիներին ազգագրական երգերի պահանջարկն իրոք մեծացել է: Դրան է  նպաստել այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը սկսել է սիրել և գնահատել մեր իրական արժեքները:

-Համերգներով հանդես եք եկել թե´ Հայաստանում, թե´ արտերկրում: Ավելի շատ սփյուռքահայե՞րն են սիրում լսել ազգագրական երգեր, թե՞ հայաստանաբնակները:

-Ե´վ Հայաստանում, և´ սփյուռքում մեծ սիրով ու նվիրումով են մոտենում մեր ազգագրական երգերին, սակայն, ի տարբերություն  Հայաստանի, սփյուռքում մեծ կարոտ կա: Թերևս, տարբերությունը դրա մեջ է:

-Երբեմն կեղծ են հայրենասիրական նկրտումները, ազգագրական երգերի նկատմամբ սերը: Ինչո՞ւ, չէ՞ որ հայրենասիրությունը պետք է արյան մեջ լինի….

- Հանդիսատեսին երբեք չես կարող խաբել:  Մանավանդ ազգագրական երգեր կատարողը չպետք է ինքն իրեն հակասի: Օրինակ` ես երգերումս ատում եմ և խարազանում եմ մեր դարավոր թշնամուն, իրական կյանքում ևս ես ատում եմ նրանց: Երբեք չեմ լսում թուրքական երաժշտություն: Այդ ամենը դեմ է իմ սկզբունքներին: Ես չեմ կարող բեմում երգել և ասել շուն թուրք, իսկ բեմից իջնելուց հետո նստել մեքենա և լսել թուրքական ինչ-որ մուղամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել