Replik.am-ը գրում է․
Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, կանադացի հոգեբանները կատարել են ուսումնասիրություններ և պարզել, որ մարդու քայլվածքը ցույց է տալիս նրա ներքին հոգեվիճակը, իսկ դրա փոփոխությունը կարող է հանգեցնել տրամադրության և նույնիսկ ճակատագրի փոփոխության:
Ըստ հետազոտության` տխուր քայլվածքը վատ տրամադրություն է առաջացնում: Գիտափորձն ապացուցել է նաև, որ քայլվածքն անմիջական կապ ունի մարդու հուզաշխարհի հետ:
Այսպիսով` դրական մտքերը քայլվածքը դարձնում են ավելի թեթև, հետևաբար նաև մարդն է փոխվում դեպի լավը: Լավ տրամադրությունը կարող է փոխել ոչ միայն քայլվածքը, այլև ճակատագիրը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48351
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



