1389799178_1bdb78c91in.am-ը գրում է․

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Մոսկվա է վերադարձել Ժաննա Ֆրիսկեն, լրագրողները սկսեցին գուշակել, թե երբ երգչուհին կկարողանա տալ հիվանդությունից հետո իր առաջին հարցազրույցը, գրում է elle.ru-ն:
Այդ հարցի պատասխանը տվել է հենց Ժաննա Ֆրիսկեն: Նա հայտնել է, որ առայժմ պատրաստ չէ շփվել լրագրողների հետ և չի մեկնաբանի իր առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մինչդեռ երգչուհին չի բացառել, որ կցանկանար երկրպագուներին պատմել իր կյանքի մասին, չնայած դեռ չի մանրամասնել հարցազրույցի ժամկետները: Առայժմ հայտնի չէ նաև այն լրագրողի անունը, որին երգչուհին կտա իր առաջին հարցազրույցը: Հնարավոր է, դա Անդրեյ Մալախովը լինի, քանի որ հենց նրան է հաջողվել հավաքել այդքան թանկարժեք բուժման համար անհրաժեշտ գումարը:

Համացանցում արդեն հայտնվել են Մոսկվայում Ժաննայի առաջին լուսանկարները: Նկատելի է, որ Ժաննան իրեն ավելի լավ է զգում: Դրանից բացի, մերձավորները պնդում են, որ նա սկսել է մարզչի հսկողության ներքո ֆիտնեսով զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել