168.am-ը գրում է․
Մանկապարտեզի բակից հավաքած փայլուն քարերի ու կոնֆետի թղթերի հետ 5-ամյա աղջկաս գրպանից երեկ հանեցի թղթի մի կտոր: Թղթի վրա մեծատառերով և անսովոր կետադրությամբ գրություն էր՝ հասցեագրված «ՀԱՐԳԵԼԻ` ԾՆՈՂ»-ին: Իսկ դիմումը ոչ այլ տեղից է, քան «Միսս և միստր աշխարհ» միջազգային կոմիտեից:
Մասնավորապես՝ «Միսս և Միստր Աշխարհ» Գեղեցկության, Տաղանդի և Նորաձևության Միջազգային Հեղինակավոր Մրցույթ-Փառատոնի միակ և օրինական հեղինակ և կազմակերպիչ» Ա. Խաչատրյանից (մեծատառերը բնօրինակից են.- Լ.Ա.): Եվ այսպես՝ «Ձեր երեխան ընտրվել է մասնակցելու Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպվող միսս և միստր Մալաթիա-Սեբաստիա-2014 գեղեցկության, նորաձևության, տաղանդի մրցույթ -փառատոնին»:
Ավելորդ է ասել, որ «միսս Մալաթիա-Սեբաստիա…» բառակապակցությունն արդեն ծիծաղի նոպա է առաջացնում: Սակայն կազմակերպիչները հավանաբար այդ գործոնն էլ են հաշվի առել, և ծնողների առաջին և չհիմնավորված անլուրջ վերաբերմունքը փորձել են զսպել՝ նշելով, թե ինչպիսի հնչեղ և հեղինակավոր կազմակերպություններ են ներգրավված այս գործում՝ «Միսս և միստր աշխարհ», «Միսս 7 մայրցամաք» միջազգային կազմկոմիտե, «Աշխարհի ֆոտոմոդել», «Թոփ մոդել» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Մինի/ջունիոր թոփ մոդել աշխարհ» կազմակերպություն: Սրանք, թերևս, չափազանց նեղ խմբերին լայնորեն հայտնի կազմակերպություններ են, որոնք մեծահոգաբար «7 մայրցամաք», «աշխարհ» հասկացություններում ներգրավել են նաև մեր փոքրիկ Մալաթիա-Սեբաստիա համայնքը:
Այն, որ ոչ բոլոր ծնողներն են նման գրություն ստանալուց հետո ծիծաղում և այն նետում աղբարկղ, ակնհայտ է: Եթե նման մրցույթները պահանջված չլինեին, դրանք ամենամյա պարբերականություն չէին ունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



