Մի մոռացված ցեղասպանության պատմություն. Ռիկարդո ԳարսիաPanorama.am-ը գրում է․

Իսպանական հայտնի Cambio 16 պարբերականի լրագրող Ռիկարդո Գարսիան Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել։

Ստորև ներկայացված է հոդվածի թարգմանությունը:

Թուրքիայի ղեկավարների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը կնշվի 2015թ., հարկ է հիշել, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել 1915-1923թթ. ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 2 միլիոն հայեր:

Չնայած ջարդեը սկսվել էին դրանից դեռևս մի քանի տարի առաջ` 19-րդ դարի վերջին, հիմնական պատասխանատվությունն ընկնում է երիտթուրքերի կառավարության վրա, որոնք վերջ դրեցին Օսմանյան կայսրությանը, և որոնց ղեկավարում էր թուրքական հայրենիքի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Եթե ոչ գաղափարակիցն ու հիմնական կազմակերպիչը, ապա Հայոց ցեղասպանության մեծագույն ոգեշնչողներից մեկն Էնվեր փաշան էր` մի ձախողված գեներալ, որը ռուսների կողմից կրած իր պարտությունների համար մեղադրում էր հայերին:

Սակայն հայերի, ինչպես նաև հույների նկատման իրագործված առաջին ջարդերը տեղի ունեցան Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում` 1894թ.-ից. և, համաձայն որոշ աղբյուրների, անգամ ավելի շուտ` մինչև 1915թ.: Աբդուլ Համիդ 2-րդը` Օսմանյան վերջին սուլթաններից մեկը, համաձայն բազմաթիվ աղբյուրների, հայերի և հույների ջարդերի հիմնական հրահանգիչներից էր` չնայած նրան, որ ամուսնացած էր հայուհու հետ:


Թուրքերի կողմից գլխատված հայ առաջնորդները

Այդ ժամանակ հայկական բնակչությունը կլիներ մոտ 2,5 - 3 միլիոն և սփռված էր այն ամբողջ տարածքով, որ ներկայիս Թուրքիան է, բայց հիմնականում ներկայիս Հայաստանի հետ սահմանակից գոտում: Այդ շրջանը` ներկայումս Թուրքիայի կողմից չճանաչված Քրդստանը, այն տարածքն է, որը հայտնի է որպես Արևմտյան Հայաստան: Աշխարհի այս հատվածում, որը գրեթե անհասանելի է այն հալածանքների պատճառով, որ իրականացնում է թուրքական բանակը քուրդ փոքրամասնություններիի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի հետ փակ սահմաններ ունենալու պատճառով, հայեր գրեթե չեն մնացել, և նրանք, ովքեր մնացել են, «թուրքականացրել են» իրենց անունները: Ներկայումս Թուրքիայում հայկական փոքրամասնությունը չի գերազանցում 50.000-ը:

Նրանից, որը մի ժամանակ հայկական երկիր էր, մնացել են միայն ավերակներ, հին, լքված գերեզմանոցներ: Դրանցից շատերը պղծված են ու հին եկեղեցիների ու վանքերի ավերակներ են: Թուրքերը ջնջել են հայկական հազարամյա մշակույթի բոլոր հետքերը, որովհետև այն, ինչ չի պահպանվում, դրա գոյությունը ժամանակի ընթացքում ընդհանրապես մոռացվում է: Հենց դրան է ձգտում Անկարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել