Հարկ է նշել, որ Մարատ Բաշարովը և Եկատերինա Արխարովան ամուսնացել են այս ամառ: Սակայն, ինչպես երևում է, նրանց ընտանեկան երջանկությունն այնքան էլ երկար չի տևել: Հայտնի է դարձել, որ դերասանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է կնոջ հետ և ծեծի ենթարկել վերջինիս: Օրեր առաջ Կատյան ստիպված դիմել է բժիշկների օգնությանը, քանի որ կոտրված է եղել նրա քիթը, բացի այդ նա ուղեղի ցնցում է ստացել: Միջադեպից հետո Եկատերինան հավաքել է իր իրերը և հեռացել: Հետաքրքիր է նաև, որ Մարատի նախկին կինը` Ելիզավետան հասկանում է նախկին ամուսնուն և ամեն ինչում մեղադրում է Եկատերինային:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48368
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
