Անուշիկ Ալավերդյանը ամուսնական ճամփորդության է ուղևորվել  դեպի սիրահարների քաղաք (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է․

Գրեթե երեք ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին, երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և Կարեն Մամիկոնյանն իրենց կյանքը միմյանց կապելու երդում տվեցին: Սակայն գործունեության, համերգների պատճառներով նրանց ամուսնական ճամփորդությունը հետաձգվեց: Օրեր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնցից դատելով՝ կարելի էր ենթադրել, որ նրանց մեղրամիսն արդեն սկսվել է: Life.pamorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ իմանալու, թե որտեղ են անցկացնում հետամուսնական հանգիստը. «Այո, մենք իսկապես հիմա ամուսնական ճանապարհորդության ենք մեկնել: Սկզբում ավելի պասիվ հանգստի էինք տրամադրված, բայց այս պահին արդեն Փարիզում ենք և շարունակում ենք գեղեցիկ օրեր անցկացնել»:

Ի դեպ, Անուշիկն ու Կարենը Փարիզում հյուրընկալվել են երգչուհու քույրիկին ու փեսային, ովքեր նաև նրանց ամուսնության կնքամայրն ու կնքահայրն են: Հագեցած ու գեղեցիկ հանգիստ նորապսակներին, թող վերադառնան ստեղծագործական նոր ավյունով ու նպատակներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել