Կանայք սովորաբար փորձում են դիմահարդարման միջոցով քողարկել դեմքի թերությունները և ավելի գեղեցիկ ու վառ կերպար ստանալ։ Կայքերը ողողված են ֆոտոշարքերով ու տեսանյութերով, որոնցում ցուցադրված է, թե ինչպես են մեղմ ասած անշուք աղջիկները հաշված րոպեների ընթացքում դիմահարդարման միջոցով կերպարանափոխվում գեղեցկուհիների։ Նիքի Շելլիի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Նա ջանք ու եռանդ չի խնայում սարսափ ֆիլմերի ամենասահմռկեցուցիչ կերպարներին նմանվելու համար, սակայն այս դիմահարդարումն ինքնանպատակ չէ. նա փորձարկումներ է կատարում Հելոուինի համար։ Ինչպես երևում է ֆոտոշարքից, նրա բոլոր փորձարկումները հաջողությամբ են պսակվում։ Նա հանգիստ կարող է հավակնել Հելոուինի խնջույքի ամենամղձավանջային կերպարի դերին։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել