Իրենց կյանքում երբեք սեքս չունեցած աղջիկները միշտ ապրում են իրենց պատրանքների գերության մեջ, ինչով էլ պայմանավորված են նրանց վարքային առանձնահատկությունները։ Իզուր չէ, որ շատ տղամարդիկ խուսափում են կույսերից, որովհետև Աստված գիտի, թե ինչ է կատարվում նրանց մտքերում, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք գլուխ դնել կույսի հետ, ապա Ձեզ կհետաքրքրի նրանց դասկարգումը։ Ահա կույսերի 10 հիմնական տեսակները.
Արքայադուստր
Նա երազում է արքայազնների, սպիտակ ձիերի ու անկողնում հիպոալերգեն ինչ-որ բանի թերթիկների մասին։ Նա վստահ է, որ ցանկացած սեքս ինքնին ու նամանավանդ առաջին սեքսը, հնարավոր է միայն մեծ սիրո առկայության դեպքում։ Նա սավառնում է ամպերում ու կտրված է իրականությունից, դաստիարակված է հեքիաթների վրա և, որպես կանոն, նման արքայադստրերի կուսությունը ստանում է առաջին իսկ պատահածը, ով կարողանում է նրա վարդագույն ուղեղը հարդուկել։ Երբ «արքայազնն» անէանում է, այս տիպը խորը հիասթափության մեջ է ընկնում և իր մնացյալ ողջ կյանքը նվիրում է իդեալի փնտրտուքներին, որը, որպես կանոն, իր հայրիկի կլոնն է։
Թագուհի
Նա չափազանց վստահ է սեփական ինքնատիպության ու արժևորվածության վրա։ Այլոց հետ շփվում է թեթևակի հեգնանքով։ Նրա մանկությունն անցել է «Մեր աղջիկը միայն լավագույնին է արժանի» կարգախոսի ներքո։ Նա կուսությունը պահպանում է ասես ադամանդ՝ փնտրելով ամենալավ «մատանին» դրա համար։ Համապատասխան թեկնածու փնտրելով՝ կարող է մինչև բալզակյան տարիքի հասնել, իսկ դրանից հետո էլ շարունակել պահպանել կուսությունը՝ զուտ սովորույթի պատճառով։ Ի դեպ, կարող է օգտագործել իր անմեղությունը՝ որպես խայծ։ Սեքսին սառն է մոտենում, որովհետև տղամարդը նրա իսկ պասիվության հետևանքով հաճախ չի կարողանում արդարացնել նրա ակնկալիքները։
Շտամպավորված
Խիստ ծնողները ներշնչել են նրան, որ արտամուսնական սեքսը կեղտոտ ու անասնավայել բան է, որ կանայք, ովքեր անկողին են մտնում առանց անձնագրի մեջ համապատասխան շտամպի, ոչ մեկին պետք չեն, իբր տղամարդիկ չեն հարգում նմաններին ու երբեք չեն ամուսանանա նմանի հետ։ Նման աղջիկները սկզբունքորեն պահում են իր կուսությունը մինչև հարսանիք, իսկ ամուսնանալուց հետո նրան սպառնում են բազմաթիվ նևրոզներ սեքսուալ անհամապատասխանության հողի վրա։
Նիմֆոմանուհի
Նրա սեքսուալ դաստիարակության սկիզբը հանդիսացել են հասակակիցների հետ քննարկումները փողոցում, իսկ ամսագրերում հրապարակված հոդվածները, ինչպես նաև տարբեր արձանների բաց հատվածները գրգռել են նրա մանկական հետաքրքրասիրությունը, ինչի արդյունքում արդեն 12 տարեկանում նա կարդացել է «1001 խորհուրդ ԴՐԱ մասին» տիպի բազմաթիվ գրքեր։
Նրա ծնողները ինչ-ինչ պատճառներով ոչ մի դերակատարություն չեն ունեցել իրեց երեխայի սեռական դաստիարակության հարցում։ «Նիմֆոմանուհին» վստահ է, որ սեքսը լավ է, գիտի, թե ինչով է էրեկցիան տարբերվում էյակուլյացիայից և երազում է այս պրոցեսսի մասին ունեցած տեսական գիտելիքներն ամրագրել պրակտիկ փորձով։ Հոգեբանորեն պատրաստ է կուսազրկման արդեն 13 տարեկանից, կորցնում է կուսությունն առաջին իսկ հնարավորության դեպքում և չի զգում խղճի խայթ, հաճախ դա անում է խիստ ծնողներին հակառակվելու մղումից դրդված։ Սեքսին վերաբերվում է հիացականությամբ՝ ավելի մեծ հաճույք ստանալով բուն պրոցեսից, քան հեշտանքից։ Նման տիպի աղջիկների հիմնական ռիսկը ձեռքից ձեռք անցնելն ու լրիվ անբարոյական կյանքով ապրելն է։
Անտարբեր
Նա ապրում է կուսությունից ո՛չ պաշտանմունք, ո՛չ էլ ողբերգություն սարքելով։ Ամենաճիշտ դաստիարակությունն է ստանում՝ առանց կատեգորիկ արգելքների և մտերմիկ երկխոսություններով լի։ Իրադարձությունները չի շտապեցնում, բայց եթե կուսազրկում է լինում, ապա հիստերիկ բաներ էլ չի անում այդ կապակցությամբ։ Սեքսին վերաբերվում է՝ որպես բացարձակ բնական երևույթի։
Սեքսատյաց
Նա դաստիարակվել է կյանքի ու տղամարդկանց հանդեպ չարացած կանանց կոլեկտիվում, որտեղ գլխավոր կարգախոսը մեկն է. «Նրանք բոլորն էլ քեզանից միայն մի բան են ուզում»։ Սեքսի մասին գրեթե ոչինչ չի իմանում, բայց միևնույն է՝ վախենում է դրանից, իսկ կուսազրկման մասին մտքից անգամ կարող է շոկի մեջ ընկնել։ Նա բոլոր տղամարդկանց նայում է որպես լատենտ մոլագարների, իսկ օնանիզմն ու օրալ սեքսը համարում է այլասերվածության գագաթնակետ։
Նա տղամարդուն տրվում է կամ ուժեղ սիրելու դեպքում կամ էլ հանուն ամուսնական պարտքի։ Երկու դեպքում էլ նա սեքսին մոտենում է համբերատարությամբ, որովհետև շարունակում է հավատալ, որ անգամ սիրելի տղամարդը կամ էլ օրինական ամուսինը, միևնույն է, տղամարդ է, իսկ տղամարդիկ կեղտոտ կենդանիներ են։
Որպես կանոն՝ նա երկար չի կարողանում ամուսնացած մնալ կամ էլ նրանց ամուսիններն են զուգահեռ հարաբերություններ ունենում ավելի անկաշկանդ սիրուհիների հետ։ Վերջիններիս դեմ միայն արտաքուստ է բողոքում, իսկ ներքուստ համարում է, որ ցանկացած կեղտոտ կենդանի պարտավոր է դավաճանել իր հրաշալի կնոջը, որովհետև նրանք՝ տղամարդիկ, բնույթով են այդպիսին։
Դինամո
Նա վստահ է, որ տղամարդիկ գնահատում են սեքսն ու սեքսապիլ կանանց, գայթակղիչ է հագնվում, իսկ շփվելիս կոկետությամբ է զբաղվում։ Նա սեքսի հանդեպ ձգողականություն չի զգում, իսկ մարմինը մերկացնում է, որպեսզի գրավի հնարավորինս շատ տղամարդկանց ուշադրություն և հերթական անգամ հաճույք զգա այն բանի գիտակցումից, որ ինքը լավագույնն է։
Սակայն նա զայրույթով է արձագանքում, եթե նրա չափիից դուրս խորը դեկոլտեից տաքացած՝ տղամարդիկ փորձում են գործնական քայլեր անել նրա հանդեպ։ Կուսությունը կորցնում է հաշվարկով, իսկ քանի որ որպես կանոն այս տիպը երազում է երգչուհի, մոդել կամ էլ դերասանուհի դառնալու մասին, ապա նմանների կուսությունը բաժին է ընկնում որպես կանոն ռեժիսորների, պրոդյուսերների ու շոուբիզնեսի հետ կապ ունեցող այլ տղամարդկանց։
Կասկածող
Սա երկու և ավելի տիպերի խառնուրդ է, որի ժամանակ բախվում են մի քանի իրարամերժ դիրքորոշումներ։ Օրինակ, նրա մայրիկն ասում էր, որ բոլոր տղամարդիկ սրիկաներ են, իսկ սեքսը՝ կեղտոտ ու արատավոր մի բան է, իսկ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչ գեղեցիկ են կիսամերկ աղջիկները, ովքեր նաև շատ երջանիկ են երևում՝ երիտասարդ ատլետներով շրջապատված, որոնք ամենևին էլ նման չեն սրիկաների։ Կամ էլ, երբ «շտամպավորված» տիպը հայտնվում է նիմֆոմանուհի տիպի կույսերի շրջապատում, որտեղ կուսությունը դիտարկվում է որպես հետամնացության նշան։
Եթե ներքին կոնֆլիկտը սկսում է խանգարել կյանքում, կասկածողներին խորհուրդ է տրվում դիմել հոգեվերլուծաբանի օգնությանը, կամ էլ քաջության համար մի քիչ խմել և հիգիենայի ու կոնտրացեպցիայի բոլոր կանոնների պահպանությամբ ասել հաջողություն կուսությանը և մեկընդմիշտ վերացնել ներքին կոնֆլիկտի սկզբնապատճառը։
Կարծես թե կույս
Նա օրալ և անալ սեքս է անում, բայց վագինալ կուսությունը ջանասիրաբար պահպանում է՝ ապագա ամուսնու համար։ Մոտեցումն այսպիսին է. եթե ուզում ես կուսությունս՝ ամուսնացիր ինձ հետ, իսկ եթե ոչ՝ այլ տարբերակներով պետք է բավարարվես, թե չէ ինձ ո՞վ կառնի։ Նրանք փայլուն գիտակցում են, որ ժամանակակից աշխարհում անհնար է տղամարդուն կողքդ պահել առանց սեքսի, բայց ամուսնանալիս հանգիստ սրտով ասում են, որ իրենք կույս են։
Վիրահատական կույս
Տարբեր տղամարդկանց հետ մի լա՜վ ման գալուց հետո նա վերջապես հանդիպել է իր միակին ու անկրկնելիին, բայց մեկ խնդիր կա. նրա սիրելին ավանդապաշտ է ու անպայմանորեն ուզում է արյունոտ սավան ունենալ առաջին գիշերից հետո։ Ի՞նչ անել։ Շատ պարզ. կուտակել ոչ այնքան մեծ գումար, գնալ հիվանդանոց, որտեղ կուսությունը կվերականգնեն վիրահատական ճանապարհով։