Operativ.am-ը գրում է.
Դժվար է պատկերացնել մերօրյա մի երիտասարդի, ով դպրոցական տարիներին ավագ սերնդից իր աշակերտական կերպարի համար դիտողություն ստացած չլինի: Հայրերի և որդիների միջև հակասություններն առկա են ցանկացած հարցում, հատկապես, երբ հարցը վերաբերում է հագուստին և արտաքին հարդարանքին:
Հավանաբար շատերս, թերթելով մեր տատիկների, պապիկների և անգամ ծնողների դպրոցական ալբոմները, հարցրել ենք, թե ինչպես են կարողացել այդպես հագնվել և հարդարվել: Եթե փորձենք համեմատել խորհրդային տարիների աշակերտին ներկա սերնդի ներկայացուցչի հետ, ապա կարելի է կարծել, որ դրանք լրիվ տարբեր մարդիկ են, ովքեր ոչ մի կապ միմյանց հետ ունենալ չեն կարող: Բնական է, որ ներկա սերնդի աշակերտը չի կարող հագնվել և հարդարվել այնպես, ինչպես դա անում էր ԽՄ աշակերտը:
Եթե խորհրդային տարիներին բոլորն անխտիր կրում էին նույն համազգեստը, միևնույն պայուսակները և փողկապը, որը համազգեստի անբաժան մասն էր կազմում, ապա այժմ եթե դպրոցը համազգեստ կրել չի պարտադրում, կարելի է կրել սևի և սպիտակի ցանկացած համադրություն:
![]()
Դժվար է պատկերացնել, որ խորհրդային միությունում աշակերտուհիներին կարելի էր տեսնել ջինսե տաբատով, մինչդեռ հիմա տաբատը բավականին նորաձև է և կազմում է աշակերտուհիների պահարանի անբաժան մասը: Դպրոցական պայուսակների դեպքում ևս տարբերություն է նկատվում: Եթե խորհրդային տարիներին բոլորն անկախ տարիքից պորտֆել էին կրում, ապա ներկայումս աշակերտուհիները կրում են այն, ինչը նորաձև է:
![]()
Ավելի փոքր տարիքի աշակերտները հիմա էլ կրում են պորտֆել հիշեցնող պայուսակներ, պարզապես դրանք գունավոր են, նկարազարդ և նախատեսված են մեջքին կրելու համար: Ինչ վերաբերում է մազերի հարդարանքին, ապա ներկայումս, ցածր դասարանի աշակերտուհիները հաճախ են մազերը հարդարում մեծ ժապավենով, ինչը բնորոշ էր նաև խորհրային շրջանի աշակերտուհիներին: Սա թերևս կարելի է դիտարկել որպես նմանություն խորհրդային և ժամանակակից աշակերտուհիների միջև:
![]()
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



