Այսօր ՀԱԿ անդամ, հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը լրագրողի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսևորել, պատասխանել է. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:
Ես գիտեմ, որ այս անկեղծ ու շիտակ պատասխանի համար Ռազմիկի քաղաքական շատ թիմակիցներ նրան մեղադրելու են, բայց հարգում եմ հրամանատարի սկզբունքայնությունն ու իրականությունն ասելու քաջությունը:
Եթե ինչ-որ մարդիկ խնդիրներ ունեն Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի կամ Սուրիկ Խաչատրյանի հետ, դա նրանց իրավունք չի տալիս կասկածի տակ դնել այս մարդկանց ներդրումը պատերազմում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=737132873002926&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



