Ladynews.am-ը գրում է․
Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սյուարթը հայտարարել է, որ ցանկանում է դադար վերցնել դերասանական կարիերայում: «Մթնշաղ»-ի աստղն իր ապագա ծրագրերի մասին պատմել է USA Today ամսագրին:
«Ինձ հարկավոր է դադար վերցնել: Ես առանց ընդմիջման աշխատել եմ երկու տարի, և պարզապես ժամանակ է անհրաժեշտ ինձ համար: Ես դերասանուհի եմ, դա իմ կերպն է արվեստում ինքնաարտահայտվելու համար: Սակայն ես իմ գործունեությունը սկսել եմ շատ երիտասարդ տարիքում, այդ իսկ պատճառով միշտ վախի և անվճռականության զգացում եմ ունեցել իմ մյուս ձգտումներն իրականացնելու համար»,-խոստովանել է Սյուարթը:
Այժմ Քրիսթենը ծրագրում է բնակվել Լոս Անջելեսում և անել այն, ինչ իրեն դուր է գալիս:
«Ես ցանկանում եմ ինչ-որ բան անել սեփական ձեռքերով: Ես այդ որոշմանն եմ հանգել մի քանի շաբաթ առաջ: Բացի այդ` աշխատում եմ կարճամետրաժ մի ֆիլմի վիա: Սակայն այժմ ես շատ բաներով եմ զբաղված, չգիտեմ, երբ և ինչպես այդ ամենը հասցնեմ, սակայն դրանք այնքան հասունացել են իմ ներսում: Ես գրում եմ անընդհատ: Իմ դադարը կձգվի ճիշտ այնքան, որքան ինձ անհրաժեշտ կլինի»,-նշել է դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ