ՀՀ-ն պետք է ԼՂՀ-ից օրինակ վերցնի. մեկ պետություն ենք՝ ձևական երկու անունով: Արցախում շարունակվում է հերոսներին բարձրագույն պարգև շնորհելու պրոցես. Պարգև Սրբազան, Շահեն Մեղրյան... Ժամանակն է, որ ՀՀ-ն էլ համալրի Ազգային Հերոսների շարքերը: Կան բազմաթիվ արժանիներ, որ պետք է համալրեն հերոսների ցուցակը, բայց առաջինը, որ միշտ հիշում եմ, Արծվաշենի տղաներն են, որոնք իրենց կյանքի գնով փրկեցին 4000-ից ավելի Հայ մարդկանց կյանքեր: Չեմ ուզում անդրադառնալ Արծվաշենի անկմանը և նրա պատմությանը. դա լիովին այլ հարց է, իսկ այդ տղաները կոնկրետ առաջադրանք են ունեցել՝ կռվել և ապահովել մարդկանց տարհանումը: Նրանք իրենց կյանքի գնով կատարել են հրամանը: Եթե կյանքի գնով զինվորից մինչև սպա փրկել են 4000 հայի կյանք, մի՞թե սա հերոսի կոչմանը արժանի չէ:

Հ.Գ. Ջախջախված Ադրբեջանն ունի 200-ից ավելի ազգային հերոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել