Arusyak OhanyanMagaghat.am-ը գրում է.

«2 անգամ 2 . տառեր և նոտաներ» խարագիրը կրող պոեզիայի ցերեկույթը՝ երաժշտության ուղեկցությամբ կայացավ Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանում հոկտեմբերի 24–ին։ Ցերեկույթին մասնակցում էին բանաստեղծուհիներ Արուսյակ Օհանյանը և Նունե Մելքումյանը, ինչպես նաև երաժիշներ Ռոբերտ Խուդավերդյանը և Միքայել Ոսկանյանը։
Միջոցառման կազմակերպիչ, Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը Magaghat.am կայքի հետ զրույցում նշեց, որ բուհում հաճախ են անցկացվում այդպիսի ոչ ֆորմալ հանդիպումներ արվեստի և գրականության հետ, քանի որ չի կարելի գրականության և մշակույթի մասին խոսել և սահամանափակվել միայն դասագրքերով։ Լ . Մելիքսեթյանն ավելացրեց նաև, որ նման միջոցառումներին ներկա է լինում այն լսարանը, ում իսկապես դա հետաքրքիր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել