Հայտնի ամերիկացի մերկապարուհի Elle Stanger-ը խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչ չի կարելի անել ստրիպտիզ-ակումբում։
Քնել
Դուք եկել եք մերկապա՞ր դիտելու, թե՞ քնելու։ Անկախ նրանից հոգնածության, թե ալկոհոլի չարաշահման հետևանքով, բայց քնելը ոչ միայն խիստ վիրավորական է, այլև բավարար հիմք է Ձեզ ակումբից դուրս հրավիրելու համար։

Նստել պիլոնների մոտ՝ առանց թիփեր տալու
Լսե՞լ եք, որ մերկապարուհիների մեծ մասը գումարը վաստակում է առավելապես թիփերից։ Դա իրականություն է, ուստի եթե Դուք նայում եք պարը ու չեք տալիս գոնե մեկական դոլար ամեն պարից հետո, Դուք բարձրակրունկով աչքին ստանալու ռիսկի տակ եք Ձեզ գցում։
Պնդել, որ Դուք պարզապես գարեջուր խմելու համար եք եկել
Եթե Դուք, նստած ակումբում, գարեջուր եք խմում ու թիփ չեք թողնում, ապա պարզապես քծիբի մեկն եք։
Մանրադրամ տալ
Փորձեք մետաղադրամները գցել գետնին, իսկ հետո հավաքել դրանք… այ թե ինչ է նշանակում Ձեր «շռայլության» ոսկյա անձրևը։ Եթե ուզում եք ազատվել Ձեր մանրից, ապա արեք դա բանկում, տրանսպորտում, խանութում, բայց ոչ մերկապարուհու դիմաց։
Դիպչել պարուհիներին, եթե ձեզ հատուկ չեն խնդրել
Ստրիպտիզ ակումբների ճնշող մեծամասնությունը կտրականապես արգելվում է դիպչել մերկապարուհիներին, հակառակ դեպքում ակումբի պահակազորի ներկայացուցիչը կարող է դիպչել Ձեր դեմքին՝ բռունցքով, որպեսզի ուշքի գաք։ Նման անախորժություններից խուսափելու համար պարզապես լսեք, թե ինչ է ասում Ձեզ մերկապարուհին, և հետևեք կանոններին։
Կյանքներդ պատմել
Մենք, իհարկե, ուրախ ենք, որ Դուք նման հաջող գործարք եք կնքել, բայց եթե Դուք այդքան կարգին մասնագետ եք, ապա ինչո՞ւ եք այդքան քիչ թիփեր տալիս։

Շնչել ականջին
Եթե նա խուլ չէ, ապա դա ամենավատ բանն է, որ կարելի է անել։ Այն, որ նա գումար է վաստակում այլոց հաճույք պատճառելով, դեռ իրավունք չի տալիս Ձեզ ալկոհոլի ու սիգարետի հոտերով հագեցած ձեր շնչառությամբ ապականել նրա՝ հաղարջի շամպունով լվացած մազերի հոտը։
Ակումբ գալ մարզասրահից
Ձեր կողքին աշխատող կնոջ համար չկա ավելի տհաճ բան, քան քրտնած թևատակերով մեկը, ումից այնպիսի հոտ է գալիս, ասես նա աղբող ու հոտած մսով լի պարկի հետ մենամարտ է արել ու պարտվել է։
Ակումբ գալ բարկացած ընկերուհու կամ էլ կոնսերվատիվ ֆեմինիստուհու հետ
Վերջին բանը, որ ուզում է լսել մերկապաարուհին, դա Ձեր ընկերուհու գանգատներն են, որ նա չի ուզում գտնվել այդտեղ։
Թթված դեմքով նստել
Անկախ ձեր ճգնաժամի բնույթից՝ Դուք գալիս եք ստրիպտիզ-ակումբ դրա մասին մոռանալու համար, այնպես որ վերացրեք դեմքի թթված արտահայտությունը։
Անդադար փորձել իմանալ մերկապարուհու իսկական անունը
Բնականաբար Վայրի Կատուն նրա իսկական անունը չէ, ու եթե նա ուզենա, որ Դուք իր իսկական անունն իմանաք, ապա կասի Ձեզ այն։

Ոտքերը բեմի վրա դնել
Դա պարզապես զզվելի է։ Դուք Ձեր տանը ֆուտբոլ նայելու չեք եկել։
Չափից դուրս կիպ շորեր հագնել
Հավանաբար Դուք հույս ունեք պրիվատ պարում առավելագույն հաճույք ստանալ շփումներից, սակայն ցավոք սրտի նման մարդկանց համար ակումբների մեծամասնությունում գործում է որոշակի դրեսս-կոդ, որովհետև մարդիկ այդքան էլ չեն ուզում տեսնել Ձեր տաբատի ուռուցիկությունը ու առավել ևս զգալ այն։
Չոր բրդե սվիտերներ հագնել
Հիշե՛ք, տատիկի կարած սվիտերը, որի համար Ձեզ ձեռք են առնում, առավել ևս հաճելի չէ մերկապարուհուն, ով ստիպված է հպվել դրան իր մերկ մարմնով։
Հեռախոսով նկարել
Մի էլ փորձեք, որովհետև ակումբների մեծ մասում դա արգելված է։ Ու եթե Դուք դա չեք հասկանում ու համառորեն փորձում եք սելֆի անել պարուհու հետ, ապա լուսանկարի փոխարեն կարող եք տուն տանել մեծ կապտուկ՝ աչքի տակ։
Հեռախոսով խոսել
Ակնհայտ է, որ հեռախոսով խոսելը կամ էլ SMS գրելը չեն կարող ավելի հաճելի լինել, քան քո առջև պարող կիսամերկ գեղեցկուհուն ուսումնասիրելը։

Փորձել սննդի տեսքով թիփեր տալ
Այո, որքան էլ տարօրինակ թվա, բայց նման բան հաճախ է լինում։ Ու այո՛, պատկերացրեք, որ կիսամերկ մերկապարուհին այդքան էլ չի ուզում ուտել Ձեր կիսատ թողած սենդվիչը։
Ձևացնել, թե առաջին անգամ եք ստրիպտիզ ակումբում
Երբ ակումբում նորեկ է հայտմնվում, ապա բոլոր պարուհիները փորձում են նրա առաջին այցն անմոռանալի դարձնել, բայց եթե Դուք ստում եք, ապա դա նյարդայնացնելու աստիճան երևում է և փչացնում է ինչպես պարուհու տրամադրությունը, այնպես էլ հարևան սեղանին նստած իրական նորեկի տրամադրությունը։



