Newmag.am-ը գրում է․
Շվեյցարիայում հիպերմարկետների ամենախոշոր «Միգրոս» ցանցը վաճառքի էր հանել Հիտլերի և Մուսոլինիի պատկերով սրճային սերուցք: Ֆաշիզմի առաջնորդների պատկերներն առաջինը նկատել էին գերմանացի գործարարներն, ովքեր տվյալ պահին Շվեյցարիայում էին գտնվում: Սա իսկական շոկ է եղել նրանց համար, որին հետևել է բողոքի մեծ ալիքը: Միայն այդ ժամանակ է «Միգրոս» հիպերմարկետների ցանցը նկատել, թե ինչ է վաճառում: Ընկերությունն անմիջապես ներողություն է խնդրել և վաճառքից հանել «ֆաշիստական» սերուցքը:
Որպես կանոն, մենք մեր ապրանքների վրա տեղադրում ենք աչքի համար հաճելի պատկերներ` բնապատկեր, կենդանիներ, ոչ մի վիճելի բան, որ խնդիր կառաջացներ,- ասել է Միգրոսի ներկայացուցիչ Տրիստան Սերֆը,- Հիտլերի պատկերով սերուցքն, իհարկե, անընդունելի է:
Ապրանքն արտադրել էր Каро-Versand ընկերությունը: Դիզայներները հիմք էին ընդունել քաղաքական գործիչների պատկերներով հին սիգարետի տուփերը` հաճախորդների մոտ նոստալգիա առաջացնելու համար: Այդպիսի 55 պատկերով տուփերի շարք էին թողարկել, միայն թե երկուսի դեպքում հաշվարկը սխալ էր դուրս եկել: Նոստալգիայի փոխարեն առաջացրել էին շոկ ու զայրույթ: Հիտլերի և Մուսոլինիի պատկերով սերուցքի տուփերի արտադրությունն ու վաճառքը կանգնեցված է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



