Esem.am-ը գրում է․

Մոտ ութ տարի Լոս Անջելեսում բնակվող հայազգի դուդուկահար Արտավազդ Թադևոսյանը զգալի հաջողությունների է հասել՝ օվկիանոսից այն կողմ բարձր պահելով հայ ազգի անունն ու պատիվը: Նոյեմբերի 7-ին Լոս Անջելեսի հեղինակավոր համերգասրահներից մեկում տեղի կունենա 28-ամյա հայ դուդուկահարի համերգը: ESem.am-ը նրա հետ զրուցել է անցած ուղու, մրցանակների և սպասվելիք համերգի մասին:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Դուդուկի բաժինը գերազանցությամբ ավարտած, այնուհետև նույն բուհի ասպիրանտուրան երեք ամսում ավարտած Արտավազդն այժմ սովորում է ԱՄՆ-ի «New England» կոնսերվատորիայում և  ճանաչվել է 2014 թվականի լավագույն դիմորդ: Նա առաջինն է եղել, որ կարողացել է դուդուկ նվագելով ընդունվել աշխարհի առաջատար կոնսերվատորիաներից մեկը՝ ընդունելության ժամանակ նվագելով Արամ Խաչատրյանի «Լեզգինկան» ամբողջությամբ:

Դուդուկահարի փոխանցմամբ՝ ինքը շատ պատահական է ընտրել երաժշտի ուղին: «Իմ ու դուդուկի ծանոթությունը շատ պատահական է եղել:) Բյուրականի երաժշտական դպրոցում սովորելու տարիներին մի միջոցառման էի մասնակցում, որտեղ առաջին անգամ լսեցի դուդուկի ձայնն ու գերվեցի: Մայրիկիս աջակցությամբ սկսեցի հաճախել դուդուկի անհատական պարապմունքների Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր կոլեկտիվի առաջատար երաժիշտներից մեկի՝ Խաչիկ Խաչատրյանի մոտ, իսկ նրա մահից հետո՝ Ջիվան Գասպարյանի մոտ եմ ուսանել,  ում հորդորով էլ նախքան կոնսերվատորիա ընդունվելը պարապմունքներս շարունակեցի Գեորգի Մինասովի մոտ»,- ասաց երաժիշտը:

Չնայած երիտասարդ տարիքին՝ հայազգի դուդուկահարը մի շարք մրցանակների ու պատվոգրերի է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս: «Միջազգային մի շարք հեղինակավոր երաժշտական մրցույթներում բարձր պահել մեր ազգի պատիվը: Բոլոր պարգևներն էլ իրենց ժամանակի մեջ ինձ համար շատ կարևոր ու ոգևորող են եղել, բայց այս պահին կառանձնացնեմ իմ առաջին մրցանակը, որը ստացել եմ 2007 թվականին՝ մասնակցելով դուդուկահարների հանրապետական մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման: Այնուհետև, մասնակցելով համաշխարհային դուդուկահարաների մրցույթին, 1800 մասնակիցներից արժանացել եմ 3 ոսկյա և 1 արծաթյա մեդալի: Այս շրջանում իմ առջև նպատակ եմ դրել ոսկե մեդալով ավարտել կոնսերվատորիան: Ամեն բան անում եմ՝ ցանկությունս իրականության վերածելու համար»,- պատմեց Արտավազդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել