«Պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, օգնեք չաշխատող մայրերին»Armlur.am-ը գրվում է․

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի խումբ աշխատող կանայք հավաքվել են Ազգային ժողովի դիմաց և բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին ՀՀ օրենքի դեմ, որի համաձայն՝ չաշխատող հղի կանայք պետք է պետությունից գումար ստանան աշխատող կանանց աշխատավարձերի պահումներից: Քիչ անց խորհրդարանում տեղի կունենան լսումներ, որտեղ էլ քննարկվելու է այդ օրենքը և կանայք էլ մասնակցելու են այդ նիստին: Ակտիվիստներից Մանեն լրագրողներին հայտնեց, որ հարց է ուղղելու օրենսդիրին, թե ինչպես են իրենք պատկերացնում, թե որ թիրախային խմբից են գումարներ պահելու և արդյոք գիտակցում են ռիսկայնությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել