Թրաձկան թրաձև քիթը նրա ամենաառանձնահատուկ հատկանիշն է, սակայն գիտանականները միայն վերջերս են բացահայտել դրա անսովոր բաղադրությունը, որն այն դարձնում է այդքան ամուր ու պատրաստ որսալու իր թիրախին։ Այս մասին գրում է National Geographic-ը։
Այս դասի ձկների դիմածնոտային ոսկորը որոշակի տարբերվող առանձնահատկություն ունի, որն օգնում է դրանց բռնել իրենց որսը։


Ոսկորի ամրությունը պահպանելու համար նրանց ոչ միայն պետք է մեծ ուժ գործադրել, այլև վնասվելու դեպքում վերականգնել այն։
Կաթնասունների դեպքում ոսկրերի վերականգնման գործընթացի իրականացման համար ոսկրային երկու տիպի բջիջներ են պահանջվում. առաջինը ճեղքվում ու կլանում է վնասված ոսկրի բջիջները, մյուսը նոր՝ առողջ բջիջներ է արտադրում։  Այս գործընթացը, որը հայտնի է որպես «վերակառուցում», որոշակի հետք է թողնում, որը գիտնականներին հնարավորություն է տալիս հետազոտել այդ գործընթացը։
Սակայն թրաձուկը չունի այս բջիջներից և ոչ մեկը։ Երուսաղեմի Հրեական համալսարանի կենսաբան Ռոն Շահարին հետաքրքրել է, թե ինչպես են այդ դեպքում թրաձկների «թուր» ծնոտներն այդքան ամուր մնում, ու ինչպես են դրանք կարողանում որսալ իրենց ընթրիքը։

Ձկան ոսկորն ուսումնասիրելու  համար Շահարը նմուշի կարիք ուներ, որը գտնելն այնքան էլ հեշտ չէր՝ հաշվի առնելով այն, որ այս տեսակը պաշտպանվող տեսակ է, և սրանց որսն արգելված է։
Տամպայում Հարավային Ֆլորիդայի համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Լաուրա Հաբեգերը ձկնորսության մրցույթի էր մասնակցել,  որպեսզի հետազոտության նպատակով կարողանա ձեռք բերել այս ձկան ոսկորները։  Շահարը նրան համոզել էլ համագործակցել իր հետ, և ուսանողուհին Ֆլորիդայից Իսպանիա ու այնուհետև Իսրայել  է մեկնել՝ ճամպրուկի մեջ ձկան ոսկորները տեղափոխելով ու պրոֆեսոր Շահարին հնարավորություն տալով ուսումնասիրել այն։
Երբ Շահարը ձկան ոսկորի կտոր դրեց իր մանրադիտակի տակ, նա միանգամից անսովոր մի բան նկատեց։ Ոսկորի վրա վերարտադրման հետքեր կային, չնայած նրան, որ այս ձկան ոսկորները չեն պարունակում ոսկրային վերականգնողական սովորական բջիջներ։ 

Ես իսկապես զարմացած էի դա տեսնել։ Ես չէի կարծում, որ նման բան հնարավոր է։

Ոսկորի վերականգնման հետքերը սովորական կաթնասունի ոսկորների վերակառուցման գործընթացի հետքերի մեկ տասներորդ չափն ունեին։ Շահարը ցանկանում էր տեսնել՝ արդյո՞ք այս տարբերություններն ազդում էին ոսկրի ամրության վրա։ Ձկան դիմածնոտային ոսկորը չափազանց կարծր էր ձիու ոսկրերի համեմատությամբ ու այն կոտրելու համար ահռելի ուժ էր հարկավոր։
Բելգայի Լյուվեն համալսարանի թոշակի անցած պրոֆեսոր Ռոջեր Բուիլոնը, ով ոսկրերի վերականգնման գործընթացի ուսումնասիրությամբ էր զբաղվում, նշել է, որ այս նոր հետազոտությունը «չափազանց օրիգինալ» է։ Չնայած Շահարը ոսկրերի վերականգնման գործընթացի իրականացման հիմնավոր ապացույցներ է գտել, այնուամենայնիվ, Բուիլոնը նշել է,  որ հետազոտողներին չի հաջողվել վավերագրել գործընթացի ընթացքը։

«Ասես վազող ձիու լուսանկարին նայես ու դրանից ենթադրես, որ այն շարժվում է»,- նշել է պրոֆեսորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել