Esem.am-ը գրում է․

Ակումբային երաժշտության սիրահարներին հայտնի DJ Smoke-ը` Արմեն Ալքամյանը, վերջերս մկրտել է որդուն` չորս ամսական Դանիելին: Փոքրիկի կնքահայրն ու կնքամայրը դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն են, ում հետ Արմենը մտերիմ է արդեն  6 տարի:

«Բավականին ժամանակ է, ինչ ճանաչում եմ նրանց, մեր ընտանիքի մտերիմ ու հավատարիմ բարեկամներն են, իմ շատ լավ ընկերները: Այս կերպ ես ավելի ամրապնդեցի մեր այսքան տարիների մտերմությունը, ինչի համար շատ ուրախ եմ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց DJ Smoke-ը:

Արմենն ու կինը` դասական երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, հապճեպ են կայացրել որդուն կնքելու որոշումը:  «Չէինք պլանավորում այս տարիքում կնքել Դանիելին, բայց հանգամանքները մեր փոխարեն որոշեցին:) Քույրս պիտի ամուսնանա և երկրից մեկնի, և որոշեցինք Դանիելին կնքել քանի դեռ հորաքույրը Հայաստանում է: Բացի այդ,  նրա ամուսնանալու առիթով մեր մյուս հարազատներն էլ են ժամանել արտերկրից»,- նշեց Արմենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել