Armlur.am-ը գրում է․
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տնտեսվարող սուբյեկտներից ստացել էր ահազանգ առ այն, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ, որը հիմնականում առաջարկվում է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, և, որ վերջիններս ունեն ակնհայտ կասկածելի թարմություն: Հավկիթներն առաջարկվել են շուկայականից էական ցածր գնով, Կազմակերպություն ահազանգած տնտեսվարողները հրաժարվել են ընդունել այդ մթերքը, սակայն մյուս կողմից մտահոգված են, որ նույն ոլորտում գործող մրցակից ընկերությունները հնարավոր է ձեռք բերեն կասկածելի հավկիթն ու տնտեսական առումով ունենան մրցակցային առավելություն՝ երկրորդ պլան մղելով սննդամթերքի անվտանգությունը: Հաշվի առնելով, որ նման պարագայում բարդանում է ապացույցների հավաքագրումը, ինչպես նաև այն, որ նախկինում եղած փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մթերքները հիմնականում վաճառվում են մարզերում՝ խնդրել էինք մարզերում Կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր գործընկերներին փորձելու հասկանալ, արդյոք մոտակա իրացման կետերում վաճառվում է ոչ հայերեն մակնշում ունեցող հավկիթ, թե՝ ոչ, իսկ հայտնաբերման դեպքում՝ անպայման տեղեկացնել մեզ: Զուգահեռ խնդրել էինք մեզ ահազանգած արտադրողներից մեկին հնարավորության դեպքում գնել նշյալ հավկիթներից՝ ապացույցներ ունենալու և հետագա գործողություններ իրականացնելու նպատակով: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ նշյալ հավկիթներից կարողացել են ձեռք բերել ինչպես արտադրողներից, այնպես էլ Վանաձորում մեզ հետ ակտիվ համագործակցող գործընկերներից մեկը, ով ի դեպ մթերքը գնել է Վանաձորում գործող խանութներից մեկից: Կազմակերպության կողմից ներկրված հավկիթները ներկայացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



