Տիգրանը Երևանում է. Սուրեն Խաչատրյանի որդին վթարի չի ենթարկվելSlaq.am-ը գրում է․

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» Նիկոլը:

Միջադեպի վերաբերյալ Slaq.am-ի թղթակիցը զրուցեց Սուրեն Խաչատրայանի հետ, ով նշեց, որ իր որդին չի կարող որևէ առնչություն ունենալ Գորիսում գրանցված վթարի հետ, քանի որ նա գտնվում է Երևանում: «Տիգրանը Երևանում է»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել