5 самых дорогих серийных мобильных телефонов

Նախկինում մենք Ձեր ուշադրությանն էինք ներկայացրել աշխարհի ամենայուրահատուկ հեռախոսների հնգյակը, իսկ այսօր որոշեցինք հրապարակել աշխարհի ամենաթանկարժեք հեռախոսների ցանկը։ 

1. «Vertu for Bentley». էլիտար հեռախոս  մեծահարուստների համար 

5 самых дорогих серийных мобильных телефонов
«Vertu»-ն նոր դարի առաջին տասնամյակում համարվում էր էլիտար հեռախոսների արտադրությամբ զբաղվող համար 1 ընկերությունը ողջ աշխարհում։ Թեպետ վերջերս այս ընկերությունն սկսել է մի փոքր զիջել իր դիրքերը, այն շարունակում է էլիտար հեռախոսներ թողարկել բնակչության ամենաապահով խավի համար։

5 самых дорогих серийных мобильных телефонов
«Vertu for Bentley» հեռախոսը ստեղծվել է «Bentley» ավտոմոբիլային ընկերության պատվերով։ Հեռախոսի 4,7 դյույմանոց էկրանի ապակին շափյուղե է։ Հեռախոսի մեջ կա 13 մեգապիկսելանոց ֆոտոխցիկ, 64 գիգաբայթ մշտական հիշողություն, չորսմիջուկանի «Qualcomm Snapdragon 801» պրոցեսոր  և երկարադիմացկուն կուտակիչ (аккумулятор)։ Հեռախոսը պատված է բնական կաշվով և զարդարված է թանկարժեք մետաղներով ու քարերով։ «Vertu for Bentley»-ի հեռախոսի գինը կազմում է 15800 դոլար։ Փաստորեն, սա «Vertu»-ի ամենաթանկարժեք հեռախոսն է։   

5 самых дорогих серийных мобильных телефонов
2. «Ulysse Nardin Chairman». էլիտար բջջային հեռախոս շվեյցարական ժամացույցներ արտադրող ընկերության կողմից

5 самых дорогих серийных мобильных телефонов
«Ulysse Nardin» ընկերությունը հայտնի է ձեռքի շքեղ ժամացույցների արտադրությամբ։ 2012 թ.-ից ի վեր ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին սեփական բրենդի բջջային հեռախոսներ, որոնք տասնյակ անգամներ ավելի թանկ են, քան iPhone-ը։   
5 самых дорогих серийных мобильных телефонов
Ընկերությունը բջջային հեռախոսների ամբողջական շարք է թողարկել «Ulysse Nardin Chairman» անվան ներքո։ Հեռախոսներն ունեն 3,2 դյույմանոց սենսորային էկրան, 8 մեգապիկսելանոց տեսախցիկ, տարբեր ֆորմատների անլար կապի մոդուլներ, ինչպես նաև մի շարք հավելավածներ։
«Ulysse Nardin Chairman» շարքի յուրաքանչյուր հեռախոսի աջ մասում կա լարման մեխանիզմ, որը նման է ձեռքի մեխանիկական ժամացույցների մեխանիզմներին։ Տարբերությունն այն է, որ տվյալ դեպքում մեխանիզմի շնորհիվ կարելի է լիցքավորել հեռախոսի կուտակիչը:
5 самых дорогих серийных мобильных телефонов
«Ulysse Nardin Chairman» շարքի հեռախոսները տարբերվում են միմյանցից ոչ այնքան տեխնիկական հատկություններով, որքան կորպուսի արտաքին տեսքով. շարքի տարբեր հեռախոսների կորպուսները տարբեր թանկարժեք մետաղներով ու քարերով են զարդարված։ Շարքի ամենաէժան հեռախոսի գինը 11 հազար եվրոյից մի փոքր ավելի թանկ է, իսկ ամենաթանկը 99500 եվրո արժե։  


3. «Mobiado 105 Damascus». բջջային հեռախոս ավանդական մանուֆակտուրայի կողմից  

5 самых дорогих серийных мобильных телефонов

«Mobiado» ընկերությունը գործում է 2004 թ.-ից։ Այս ընկերությունը ձգտում է եվրոպական ավանդական մանուֆակտուրաների փորձը փոխադրել ժամանակակից բջջային հեռախոսների ատադրության ոլորտ։ Ընկերության կողմից արտադրված ամենաթանկարժեք հեռախոսը «Mobiado 105 Damascus»-ն է։
5 самых дорогих серийных мобильных телефонов

«Mobiado 105 Damascus» սոսկ բջջային հեռախոս չէ, այլև թանկարժեք աքսեսուար և արվեստի հեղինակային ստեղծագործություն։ Այս ընկերության կողմից արտադրված մյուս բջջային հեռախոսների պես այս մոդելի հեռախոսները ևս ձեռքի աշխատանքի արդյունք են։ Դրանք ստեղծվել են Կանադայի Վանկուվեր քաղաքում։
5 самых дорогих серийных мобильных телефонов

Այս հեռախոսի դիմացի և հետևի պանելներն ամբողջությամբ շափյուղայից են, իսկ կորպուսը դամասկյան պողպատից է։ «Mobiado 105 Damascus»-ը բավականին համեստ տեխնիկական հնարավորություններ ունի, օրինակ՝ 2 դյույմ անկյունագծով էկրան և 2 մեգապիկսելանոց տեսախցիկ։ Սակայն այս հեռախոսի մեջ ամենակարևորը տեխնիկական հագեցվածությունը չէ, այլ շքեղ տեսքը։
«Mobiado 105 Damascus»-ի ամենապարզ մոդելը 4500 դոլար արժե, իսկ կատարելագործված տարբերակները՝ մինչև 10000 դոլար։  Հետաքրքրական է, որ «Mobiado» ընկերության կայքը հասանելի է ընդամենը երկու լեզվով՝ անգլերենով ու ռուսերենով։  


4. «Aesir AE+ Y Phone». թանկարժեք ձեռքի ժամացույցների ոճով ստեղծված բջջային հեռախոս  

5 самых дорогих серийных мобильных телефонов
«Aesir AE+ Y Phone» հոռախոսը ևս էլիտար ժամացույցների արտադրությամբ հայտնի դարձած ընկերության կողմից է արտադրվել։ Եթե «Ulysse Nardin»-ը միայն լարելու մեխանիզմն էր փոխառել ժամացույցներից, ապա «Aesir AE+ Y Phone»-ը արտաքին տեսքով էլ է ժամացույց հիշեցնում։  

5 самых дорогих серийных мобильных телефонов
Ժամացույց-հեռախոսի գոտին ծառայում է իբրև ստեղնաշար։ Այս հեռախոսը չունի ժամանակակից սմարթֆոնների գործառույթներից ոչ մեկը։ Այն միայն զանգահարելու համար է պիտանի. այս բջջայինը ո՛չ ինտերնետ կապ կարող է ապահովել, ո՛չ բարձրորակ թվային լուսանկարներ նկարելու հնարավորություն։ Փոխարենն այն այնքան շքեղ տեսք ունի, որ խոր տպավորություն կգործի յուրաքանչյուր մարդու վրա։

5 самых дорогих серийных мобильных телефонов
Ոսկե «Aesir AE+ Y Phone»-ի գինը 42 հազար եվրո է, իսկ արծաթե «Aesir AE+ Y Phone»-ինը՝ 7250 եվրո։ Այս բջջային հեռախոսներն արտադրվում են Դանիայում։     


5. «GoldVish Le Million». 1 միլոնանոց բջջային հեռախոս   

5 самых дорогих серийных мобильных телефонов
«GoldVish Le Million» հեռախոսին նայելով՝ ցուցակի բոլոր մյուս հեռախոսների տերերն իրենց համեստ կարողության տեր մարդիկ կզգան։ Այս բջջային հեռախոսը մեկ միլիոն եվրո արժե։ Պարադոքսն այն է, որ որքան ավելի թանկ է հեռախոսը, այնքան ավելի աղքատիկ են դրա տեխնիկական հնարավորությունները։ Մի կողմից, դա բնական է. չէ՞ որ այսպիսի  շքեղ հեռախսների տերերը հազիվ թե ժամերով «լռվեն» «Facebook»-ում կամ բջջայինով լուսանկարներ նկարեն «Instagram»-ի համար։  

5 самых дорогих серийных мобильных телефонов
«GoldVish Le Million»-ը 176X220 լուծելիությամբ «TFT-էկրան» ունի։ Իր տեխնիակական պարամետրերով այն անցյալ տասնամյակի միջակ հեռախոսներին է նման, բայց փոխարենը այն ստեղծված է 18 կարատանոց ոսկուց և զարդարված է ադամանդներով, իսկ դրա հետևի մասը պատված է կոկորդիլոսի բարձրորակ կաշվով։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել